22:36 27.12.2023
Շիրակի մարզում քաղաքաշինության բնագավառում պետական բյուջեի միջոցներով և այլ ֆինանսական աղբյուրներով 2023 թվականին իրականացվել են շուրջ 19 միլիարդ 612 միլիոն դրամ գումարի շինարարական աշխատանքներ։ Այդ գումարի շրջանակներում իրականացվել են չորս բնակելի շենքերի, կրթական, մշակութային և մարզական օբյեկտների, միջպետական հանրապետական և մարզային տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածների, մասնավոր ներդնողների կողմից անհատական բնակելի և հասարակական շենքերի կառուցման հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքներ: 2022 թվականի համեմատությամբ ներդրումների ծավալն աճել է շուրջ 4 միլիարդ 412 միլիոն դրամով՝ 22,5 %-ով: Այս մասին մարզային խորհրդի նիստին տեղեկացրեց ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը:
Անդրադառնալով ՀՀ Շիրակի մարզում ճանապարհաշինության ոլորտում իրականացված աշխատանքներին պատասխանատուն տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ մարզում իրականացվել են ութ ճանապարհաշինական ծրագրեր, որից վեցը՝ 49.9 (7,5 կմ ավարտվել է) կմ երկարությամբ շուրջ 5.0 միլիարդ դրամ գումարի շրջանակներում գտնվում են ավարտական փուլում։ Եւս երկու ճանապարհաշինական ծրագրերի՝ 15.9 կմ երկարությամբ շուրջ 2.3 միլիարդ դրամ ավարտը նախատեսվել է 2024 թվականին:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ մարզում իրականացվում է վեց ճանապարհաշինական ծրագրեր՝ 7.6 կմ երկարությամբ շուրջ 2.8 միլիարդ դրամ գումարով։ Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շարունակվում է նաև Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագիր՝ Տրանշ-3 Լանջիկ Գյումրի 23.0 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կառուցման աշխատանքները։
2023 թվականին սկսվեց նաև «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում Ախուրյան գետ, փուլ 1» ծրագրի շրջանակներում Կապսի ջրամբարի կառուցման աշխատանքները։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ Կո» և «Շանսի Հայդրոլիկ Քոնսթրաքշն Ինջինիրինգ Բյուրո» համատեղ ձեռնարկությունը։ Ծրագրի շրջանակում վերաբնակեցվելու է Ջրաձոր գյուղն ամբողջությամբ։
ՀՀ Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 115 մլն 926 հազար դրամ գումար մարզի չորս դպրոցների շենքերի նորոգման ու ջեռուցման համակարգերի կառուցման աշխատանքներին:
«2024 թվականին մարզի ութ բնակավայրերում՝ Սարատակ, Ամասիա, Ջրափի, Շիրակավան, Երազգավորս, Մայիսյան, Փոքր Մանթաշ և Սառնաղբյուր կսկսվեն նաև նոր դպրոցական շենքերի կառուցման աշխատանքները։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ութ դպրոցական շենքերի կառուցման համար արդեն հայտարարվել են մրցույթներ, որոնք կայացել են 2023 թվականի դեկտեմբերի 22-ին և 26-ին»,-նշեց Խաչատուր Խնձրցյանը։
18:42 17.05.2025
Իրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ ՓեզեշքիանԹեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ […] ...
18:30 17.05.2025
Գևորգ Պապոյանը այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Նախարարը գտնվել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, քննարկել այգեգործների հետ նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել […] ...
18:22 17.05.2025
Իսրայելական բանակը Գազայի հյուսիսում պայթեցրել են ՀԱՄԱՍ-ին պատկանող թունելըԻսրայելի պաշտպանության բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում պայթեցրել են 2 կմ երկարությամբ թունելը, որը պատկանում է արմատական ՀԱՄԱՍ շարժմանը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ գործողության ընթացքում տարածքում տասնյակ զինված արմատականներ են ոչնչացվել։ «Գազայի հատվածի հյուսիսում գործողության ընթացքում զորքերը ոչնչացրել են տասնյակ ահաբեկիչների, ոչնչացրել են ահաբեկչական ստորգետնյա ռազմավարական թունելը՝ մոտ երկու կիլոմետր […] ...
18:10 17.05.2025
Լիբանանի վարչապետը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումներըԼիբանանն աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի իրականացման ուղղությամբ, որն անհրաժեշտ է իր ինքնիշխանությունը վերականգնելու եւ Իսրայելի հետ սահմանին անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամը՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի բացմանը, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ «Մեր երկիրը շարունակում է տուժել իսրայելական օկուպացիայից և […] ...
17:48 17.05.2025
Չեխիայում հոսպիտալացվել է Էբոլա տենդով կասկածվող հիվանդըԷբոլա տենդի մեջ կասկածվող հիվանդը ուրբաթ երեկոյան հոսպիտալացվել է Պրահայում, նա Չեխիա է ժամանել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից, հիվանդի թեստերն ուղարկվել են Բեռլինի Ռոբերտ Կոխի ինստիտուտ՝ ախտորոշումը պարզելու համար, հայտնում է Novinky-ը՝ հղում անելով Չեխիայի առողջապահության նախարարությանը։ «Այդ անձը՝ ԱՄՆ քաղաքացին, Չեխիա է ժամանել մայիսի 6-ին՝ Ռուանդա և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն կատարած ուղևորությունից, ուրբաթ օրը նա […] ...