14:52 28.12.2023
Ավարտվել է «Երևան» բժշկական կենտրոնի երկու նախկին տնօրենների և գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Դեռևս 2020թ․ ապրիլի 13–ին նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ նշված բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը՝ 2006-2015թթ․ զբաղեցրած Տ․Տ․-ն, և 2015–2016թթ․ նույն պաշտոնն զբաղեցրած Հ․Բ․-ն իրենց պաշտոնավարման ընթացքում օժտված լինելով առևտրային կազմակերպությունում կառավարչական գործառույթներ իրականացնելու լիազորությամբ, Բ/Կ գլխավոր հաշվապահի կողմից կազմած, իրականությանը չհամապատասխանող ֆինանսատնտեսական փաստաթղթի հիման վրա պետության հանդեպ շահութահարկի, եկամտային հարկի հաշվարկման խախտման արդյունքում գոյացած առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու դիտավորությամբ, օրենքով սահմանված հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ ներառելու, ինչպես նաև հաշվարկներ չկազմելու և հաշվառման վայրի հարկային տեսչություն չներկայացնելու եղանակով, չարամտորեն խուսափել են առանձնապես խոշոր չափի, համապատասխանաբար, 198.921.594 ՀՀ դրամ և 91.576.096 ՀՀ դրամ հարկը պետական բյուջե վճարելուց:
2007-2016թթ․ ընկած ժամանակահատվածում հիշյալ բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահը, հարկերը չվճարելու նպատակով, իր գործողություններով, այդ թվում՝ խորհուրդներ, տեղեկատվություն տրամադրելով, իրականությանը չհամապատասխանող ֆինանսատնտեսական փաստաթղթի հիման վրա պետության հանդեպ շահութահարկի, եկամտային հարկի խախտման մասերով գոյացած առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու դիտավորությամբ, օրենքով սահմանված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև չի կազմել հաշվարկներ և չի ներկայացրել հաշվառման վայրի հարկային տեսչություն։ Հիշյալ գործողությունների հետևանքով պետական բյուջե չի վճարվել վերոնշյալ չափով առանձնապես խոշոր չափի հարկը։
Արդյունքում՝ բժշկական կենտրոնի տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 299.255.008 ՀՀ դրամ հարկը պետական բյուջե վճարելուց:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասով։
Նրանց պատկանող գույքի վրա՝ համապատասխան չափերով, դրվել է կալանք:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...