16:27 29.12.2023
Ավարտվել է Երևանի 36-ամյա բնակչի կողմից առանձապես խոշոր չափի՝ ավելի քան 88մլն ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առիթվ նախ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված, ապա ՔԿ փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը։
2023 թվականի ապրիլի 25-ին Երևանի բնակիչ Օ․Կ-ն ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող կրիպտոարժույթային դրամապանակից իր համար անհայտ հանգամանքներում հափշտակվել է 236.000 ԱՄՆ դոլար արժողության 129 «էթերիում» (Ethereum) տեսակի կրիպտոարժույթ։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հիշյալ հափշտակությունը կատարել է Երևանի 36-ամյա բնակիչը։
Մասնավորապես, վերջինս լինելով մասնագիտությամբ ծրագրավորող, 2023 թվականի մարտի 19-ին համակարգչային համակարգի նկատմամբ ապօրինի եղանակով, ներգործելու միջոցով հասանելիություն է ստացել Օ․Կ․-ի կրիպտոարժութային դրամապանակին, դրանում առկա 88.303.352 ՀՀ դրամին համարժեք 129 «էթերիում» տեսակի կրիպտոարժույթը փոխանցել իր կրիպտոդրամապանակին և հափշտակել այն։
Այնուհետև, կանխիկացման նպատակով 2023 թվականի մարտի 19-ին և հունիսի 25-ին հափշտակված 129 էթերիում տեսակի կրիպտոարժույթից տղամարդը համապատասխանաբար 9 և 20 էթերիում փոխանցել է ամերիկյան ընկերությանը պատկանող իր անվամբ բացված կրիպտոդրամապանակին։ Ապա նշված ընդհանուր 29 էթերիումի մի մասը փոխակերպել է դաշ (DASH), մյուս մասը՝ ռիփլ (XRP) տեսակի կրիպտոարժույթներով ու հաշվից ելքագրել։
Փոխակերպված ռիփլ տեսակի կրիպտոարժույթը թվով 3 փոխանցմամբ նախ փոխանցել է «Բինանս» ընկերության իր անվամբ բացված կրիպտոդրամապանակին, այնտեղից էլ տարբեր՝ ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա հաշվեհարամների։
Երևանի 36-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով՝ 2 ամիս ժամկետով, ինչպես նաև 15 մլն ՀՀ դրամ գրավով։
Նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ փոխհատուցել է պատճառված վնասը։
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։
Վերոնշյալը կրիպտորաժույթի հափշտակության՝ դատարան ուղարկվող առաջին քրեական վարույթն է։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...