Շարունակում ենք դիտարկել Հայաստանի անվտանգային դրությունը․ ԵՄ դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+20.32 oC

Շարունակում ենք դիտարկել Հայաստանի անվտանգային դրությունը․ ԵՄ դեսպան

19:40 01.01.2024

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն Ամանորի առթիվ ուղերձ է հղել․

«Ամանորին ընդառաջ իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Հայաստանին և պայծառ հայ մարդկանց։ Անցյալում ենք թողնում ևս մեկ դժվարություններով լի տարի։ Անցնող տարին հագեցած էր տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրված ջանքերով, միաժամանակ՝ հստակ գիտակցմամբ, որ դրան հասնելու համար դեռ ճանապարհ ունենք անցնելու։

Անցնող տարվա ընթացքում մենք շարունակել ենք գործընկերների հետ տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև դժվարին հանգամանքներում Հայաստանի Հանրապետությանը ժողովրդավարության, բարեփոխումների և բարեկեցության ապահովման գործում աջակցությանն ուղղված աշխատանքը։ Այս տարի մենք ականատես եղանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության հիմնադրմանը։ Եվրոպական միության ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ներքո ստեղծված քաղաքացիական առաքելությունը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում և շարունակում է դիտարկել անվտանգային դրությունը և միաժամանակ նպաստում մարդկանց անվտանգությանը և տարածաշրջանում վստահության կառուցմանը։ Եվրոպական միությունն անհրաժեշտ մարդասիրական աջակցություն է տրամադրել՝ օգնելու հաղթահարել պատերազմի և տեղահանության հետևանքները։ Արձագանքել ենք սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած հայերի հրատապ կարիքներին և շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել։ Արձագանքելով նրանց կարիքներին՝ Եվրոպական միությունը և անդամ պետություններն ուղարկել են ավելի քան 50 մլն եվրո օժանդակություն։

Ցանկանում եմ ողջունել Հայաստանի իշխանությունների կողմից իրականացված աշխատանքն՝ ուղղված տեղահանված անձանց աջակցությանը և ինտեգրմանը: Մենք աշխատում ենք նաև Սյունիքի մարզում՝ դիմակայունության ամրապնդման և առկա ներուժը բացահայտելու նպատակով՝ ներդրումներ կատարելով կրթության, տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների ուղղությամբ։ Հավատարիմ լինելով «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ոգուն՝ մարզում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների և գործընկերների կողմից իրականացվում են ավելի քան 110 մլն եվրո արժողությամբ ներդրումներ։ Հայաստանի Հանրապետությունն ու Եվրոպական միությունը միմյանց հետ կապված են ընդհանուր քաղաքական արժեհամակարգով և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի նկատմամբ հանձնառությամբ։ Հընթացս՝ ուսումնասիրում ենք բոլոր հարթություններում գոյություն ունեցող մեր հարաբերությունները խորացնելու և ամրապնդելու հնարավորությունները։ Մենք էապես նոր մակարդակի կբարձրացնենք անվտանգության ոլորտում առկա համագործակցությունը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կամրապնդենք տնտեսության ոլորտում մեր համատեղ աշխատանքը՝ նոր հնարավորություններ առաջարկելով ՀՀ քաղաքացիներին և հայաստանյան ընկերություններին։ Տնտեսական և ներդրումների պլանին համահունչ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի, կանաչ և թվային անցման ուղղությամբ ներդրումներին նույնպես նոր թափ կհաղորդենք՝ նպատակ ունենալով ամրապնդել միակցվածությունն ու մրցունակությունը։ Այդ նպատակով Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև արդեն գործարկել ենք ներդրումների համակարգման հարթակը։

Սիրելի՛ հայ ժողովուրդ, Եվրոպական միությունն ուսը` ուսի նեցուկ է ձեզ։ Օրըստօրե ի ցույց ենք դնում Եվրոպական միության քաղաքացիների համերաշխությունը Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Աջակցում ենք բարեփոխումներին և ներդրումներին։ Աջակցում ենք հայ ժողովրդի ստեղծարար ներուժի և տաղանդի դրսևորմանը։ Թող այս Նոր տարին բոլորիս ավելի լավը դարձնի և հզորացնի, ամրապնդի խաղաղ և բարգավաճող տարածաշրջանում ավելի լավ ապագա կառուցելու մեր վճռականությունը։ Շնորհակալություն»,-ասվում է շնորհավորական ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները 24 ժամվա ընթացքում գրանցել են երկրորդ հզոր արևային բռնկումը

13:36 14.05.2025

Գիտնականները 24 ժամվա ընթացքում գրանցել են երկրորդ հզոր արևային բռնկումը

Չորեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է X դասի հզոր բռնկում, հայտնում է Վ.Ի.-ի անվան Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (IPG):  Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 14-ին 4087 (N16E65) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է X2.5 ուժգնությամբ 32 րոպե տևողությամբ բռնկում։ Ավելի ուշ գրանցվել է M դասի ուժեղ բռնկում, որը տևել է 15 րոպե։ Արեգակնային բռնկումները […] ...

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ Միրզոյանը

13:32 14.05.2025

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ Միրզոյանը

Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: ...

ՄԻՊ-ը տեղեկություններ է ստանում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ

13:27 14.05.2025

ՄԻՊ-ը տեղեկություններ է ստանում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ […] ...

«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

13:21 14.05.2025

«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտել

Օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի: Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային […] ...

Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդը

13:11 14.05.2025

Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել Սիրիայի իշխանություններին կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում և կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը։ Այս մասին X-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «կոչ է արել նախագահ ալ-Շարաային մեծ աշխատանք […] ...

Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ

13:05 14.05.2025

Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ

Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ ​​​Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում […] ...

BACK_TO_TOP