20:14 06.01.2024
ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում՝ 2023 թվականին մեկնարկել է նաև ոստիկանության ծառայողների ատեստացիան։ Օրենսդրական համապատասխան փոփոխություններով՝ ոստիկաններին հնարավորություն է տրվել անցնելու ատեստավորում և աշխատավարձից բացի ստանալ նաև հավելավճար: Կառավարության կողմից հաստատվել են ատեստավորման անցկացման կարգերը և ատեստացիայի արդյունքում վճարվող հավելավճարի չափերը:
Ատեստացիային ընդառաջ իրականացվել են նախապատրաստական ծավալուն աշխատանքներ, գործընթացը ծառայողների համար մատչելի դարձնելու նպատակով նաև մշակվել է համապատասխան ուղեցույց։
Արդեն իսկ իրականացվել է 1119 ծառայողի ատեստավորում: Այն հաջողությամբ հաղթահարել է 189 ծառայող, որոնցից 18-ը ստացել է «գերազանց», 101-ը՝ «լավ», իսկ 70-ը՝ «բավարար» գնահատական։ Ատեստավորված ծառայողների մեջ կան ոստիկանության տարբեր խմբերի ծառայողներ՝ շարքայինից մինչև բարձրագույն խմբի ոստիկաններ: Արդեն իսկ իրականացված ատեստավորման վիճակագրությունը գործընթացի բացարձակ օբյեկտիվության վկայությունն է։ Դա է վկայում նաև այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողների ատեստավորման հանձնաժողովում ընդգրկված են ոչ միայն ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավարներ, այլև ԱԺ պատգամավոր, ՀՀ վարչապետի օգնականը, ԿԳՄՍ նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում՝ նաև հարցազրույց հոգեբանի մասնակցությամբ։ Նշված ողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, բարձրանում են ծառայողների սոցիալական երաշխիքները։
Ատեստացիայի շնորհիվ, օրինակ, օպերատիվ աշխատակիցը, որը նախկինում ստացել է 222 000 դրամ (զուտ) դրամական բավարարում, ատեստացիան գերազանցությամբ հանձնելով՝ ստանում է 459 000 դրամ (զուտ)։
Գործընթացը շարունակվում է. ոստիկաններն ունեն երեք տարի ժամանակ՝ ատեստացիա անցնելու համար:
19:21 04.07.2025
Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումիցՄադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...
19:14 04.07.2025
Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցումՀուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
19:06 04.07.2025
Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետՀիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
18:57 04.07.2025
Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համարՋեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...
18:51 04.07.2025
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվՀայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...
18:44 04.07.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...