Հայաստանում համաներում հայտարարելու մեծ անհրաժեշտություն կա. իրավապաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+12.09 oC

Հայաստանում համաներում հայտարարելու մեծ անհրաժեշտություն կա. իրավապաշտպան

16:30 04.09.2018

Անկախացումից հետո Հայաստանում մինչ օրս իրականացվել է թվով 9 համաներում, որոնք բոլորը, իրավապաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանի բնութագրմամբ, եղել են մեծամասամբ ընդհանուր բնույթի համաներումներ: Որոշակի բացառություն է կազմում 2009 թվականի համաներումը, որն ըստ էության վերաբերում էր 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի առիթով դատապարտվածների համաներմանն ու գործերի կարճմանը:

Ի դեպ, 2013 թվականից հետո Հայաստանում համաներում չի հայտարարվել:

Արայիկ Պապիկյանը ևս համոզված է, որ այսօր Հայաստանում համաներում հայտարարելու հասարակական մեծ պահանջ կա: Նրա պնդմամբ՝ 10-րդ համաներումը  պետք է տարբերվի մինչ այս եղած բոլոր համաներումներից, պետք է ընդգրկի առավել լայն թվով անձանց ու քրեական գործեր, այդ թվում՝ պետք է ունենա շատ մեծ հատուկ մաս ու ըստ էության պետք է լինի ընդհանուր բնույթի համաներում:

«Հատուկ համաներման առումով այստեղ հասարակության մեջ համերաշխության հաստատման առումով հատկապես պիտի ներառվեն հատկապես բոլոր քաղաքական գործերը՝ Շանթ Հարությունյանի և մյուսների գործը, «Սասնա ծռերի» բոլոր երեք գործերը, Անդրիաս Ղուկասյանի գործը. գործերը բավական շատ են ու դրանք պետք է ներառվեն համաներման հատուկ մասում»,- նշել է Պապիկյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ համաներումը կարող է միայն չտարածվել սպանության դեպքերի մասով:

Օրինակ բերելով «Սասնա ծռերի» գործը՝ փաստաբանը նշել է, որ համաներումը կարելի է չկիրառել զոհված ոստիկանների մասով, այսինքն՝ այդ մասով քրեական գործի քննությունը պետք է շարունակվի, իսկ տվյալ գործով առաջադրված մյուս 20 մեղադրանքներով, այդ թվում՝ շենք-շինություններ զավթելու մասով պետք է կիրառել համաներում:

«Չպիտի մոռանանք, որ համաներումը կարող է նաև տարածվել հետհեղափոխական, նախկին ռեժիմի կողմից գործած հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերով, այսինքն՝ առնվազն այս փուլում համաներումից կարող են օգտվել նաև նախկին բռնապետական ռեժիմի ժամանակ հանցագործություն կատարած բազմաթիվ անձինք, սա ևս կարևոր հնարավորություն է»,- նշել է Պապիկյանը՝ ավելացնելով, որ դա կնպաստի նաև երկրում համերաշխության մթնոլորտի ձևավորմանը:

Արայիկ Պապիկյանի պնդմամբ՝ համաներում կիրառելու անհրաժեշտությունը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է ավելի քան 5000 մարդ, որոնց վրա պետությունը հսկայական գումարներ է ծախսում՝ մոտ 8 միլիարդ դրամ: Օրինակ՝ 1 աշակերտի վրա պետությունն այսօր ամսական ծախսում է մոտ 11 հազար դրամ, իսկ 1 դատապարտյալի համար՝ 200 հազարից ավելի գումար:

Այն մտավախությունը, որ նման լայն համաներում հայտարարելուց հետո կտրուկ կբարձրանա հանցավորության մակարդակը, փաստաբանը չի բացառել, բայց դա համաներում չհայտարարելու հիմնավոր պատճառ չի համարում՝ պնդելով, որ այդ դեպքում խնդիրը իրավապահ մարմիններինն է, որոնք պետք է իրենց գործը ճիշտ կատարեն:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես սպասում եմ զանգի. Բայրամյան

23:33 06.05.2025

Ես սպասում եմ զանգի. Բայրամյան

«Ռոստովի» հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու ցանկության մասին։ «Ես ցանկանում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Իրոք շատ եմ կարոտում իմ թիմակիցներին։ Բայց որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը։ Բոլորը գիտեն, թե ինչ հարաբերություններ եմ ունեցել իմ նախկին մարզչի հետ։ Հիմա մեկ այլ մասնագետ է եկել։ Ջոն վան տ՛ Սխիպը […] ...

Չարենցի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են ժամանակակից LED լուսատուներով

23:28 06.05.2025

Չարենցի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինվել են ժամանակակից LED լուսատուներով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Չարենցի փողոցի գիշերային լուսավորությունից՝ կից գրելով․ «Չարենցի փողոցում հին նատրիումային լուսատուները փոխարինել ենք նոր, ժամանակակից LED լուսատուներով, որոնք ավելի պայծառ ու էներգախնայող են»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Բախվել են «Porsche Cayenne»-ը և «Volkswagen Vento»-ն, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է ծառին

23:21 06.05.2025

Բախվել են «Porsche Cayenne»-ը և «Volkswagen Vento»-ն, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է ծառին

Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Զորավար Անդրանիկ և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Հենրիկ Ս․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և 42-ամյա Վարդան Կ․-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Porsche Cayenne»-ը բախվել է հաստաբուն ծառի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար […] ...

«Լիդսը» դառնալու է Եվրոպայի լավագույն ակումբներից․ Մարատե

23:12 06.05.2025

«Լիդսը» դառնալու է Եվրոպայի լավագույն ակումբներից․ Մարատե

«Լիդսի» սեփականատեր Պարագ Մարատեն հայատրարել է ակումբի հավակնոտ ծրագրերի մասին, գրում է Sky Sports-ը: «Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճելն ընդամենը ճանապարհի սկիզբն է: Մենք պետք է շարունակենք առաջ գնալ: Մենք խնդիրներ կունենանք, բայց կհասնենք մեր նպատակին և կդառնանք Եվրոպայի լավագույն ակումբներից»,- ասել է «Լիդսի» ղեկավարը: «Լիդսը» 2024/25 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնշիփը և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա […] ...

Բաքվի ու Մոսկվայի միջև նոր դիվանագիտական առճակատում է. ինչի՞ հետ է դա կապված

23:01 06.05.2025

Բաքվի ու Մոսկվայի միջև նոր դիվանագիտական առճակատում է. ինչի՞ հետ է դա կապված

Բաքուն Մոսկվային մեղադրում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննությունն արհեստականորեն ձգձգելու ու մեղավորներին թաքցնելու մեջ: Հիշեցնենք՝ «Ազալ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի օդային տարածքում՝ ենթադրաբար Ռուսաստանի հակաօդային համակարգի կողմից խոցվելու հետևանքով: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական AПA լրատվական գործակալությունն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական պետական կառույցներն […] ...

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

22:45 06.05.2025

Շիրակում ՌԴ քաղաքացին «ՈւԱԶ»-ով վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջ. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Ոսկեհասկ տանող ավտոճանապարհին ռուսական զորամասի «ՈւԱԶ» մակնիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 67-ամյա Թագուհի Փ․-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում […] ...

BACK_TO_TOP