11:34 12.01.2024
Հունվարի 11-ին Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկեցին Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան հանրապետության հայցի լսումները։ Մի շարք պետություններ՝ նեռառյալ Թուրքիան, իրենց աջակցությունն են հայտնել Հարավաֆրիկյան հանրապետության նախաձեռնությանը։ Գրում է ՀՅԴ Հայ դատի Միջին արեւելքի հանձնախումբը:
«Ցեղասպան Թուրքիան իրավունք չունի ցեղասպանություն հանցագործության մեջ մեղադրելու այլ պետությունների այնքան ժամանակ, քանի դեռ չի ընդունել իր պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության մեջ եւ չի հատուցել հայ ժողովրդին։ Ցեղասպանության ոճիրներն անժամանցելի են։
Մեզ համար հավասարապես դատապարտելի են թե՛ ինքնապաշտպանության պատճառաբանությամբ Իսրայելի ցեղասպան քայլերը պաղեստինցի ժողովրդի դեմ, եւ թե՛ այդ քայլերի նկատմամբ Թուրքիայի քննադատական կեցվածքը։ Իսրայելի նկատմամբ Թուրքիայի կեցվածքը նաեւ կեղծ է, որովհետեւ բացի դիվանագիտական խորհրդանշական քայլերից Թուրքիան շարունակում է Իսրայելի հետ իր առեւտրական հարաբերությունները՝ մատակարարելով նույնիսկ նրա բանակի կարիքները։
Իսրայելի վարքագծի նկատմամբ քննադատական ու դատապարտող հայտարարություններ կատարող Թուրքիան ոչ միայն մինչ օրս ուրանում է հայ ժողովրդի դեմ իր գործադրած ցեղասպանությունը, այլեւ ամեն ձեւով օժանդակում է Ադրբեջանին՝ Արցախի եւ մեծ հաշվով հայ ժողովրդի դեմ այս վերջին ցեղասպանական քայլերում։ Ավելին, Թուրքիան շարունակում է ուժ կիրառելով՝ ոտնակոխել քուրդ ժողովրդի իրավունքներն ու իր մի քանի հարեւան պետությունների տարածքային ամբողջականությունը։
Մյուս կողմից, Իսրայելն առ այսօր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նաեւ մեղսակից է Արցախի դեմ Ադրբեջանի գործադրած ցեղասպանության մեջ եւ շարունակում է Ադրբեջանին մատակարարել զենք եւ զինամթերթ, որոնց թիրախը Հայաստանի Հանրապետությունն է։
Մեզ համար դատապարտելի է Իսրայելի այս վարքագիծը։
Արյունահեղության շարունակությունը սպառնում է ռազմական գործողությունների աշխարհագրական ընդարձակմանը՝ սպառնալով տարածաշրջանում կայունությանը եւ տարածելով մարդկային ողբերգություն։ Անհրաժեշտ է արագ քայլեր ձեռնարկել՝ ռազմական գործողություններն ու մարդասիրական աղետը դադարեցնելու եւ սկսելու երկու կողմերի համար ընդունելի լուծումի խաղաղ կարգավորման գործընթացը»,-նշված է Հայ դատի Միջին արեւելքի հանձնախմբի հայտարարության մեջ։
23:59 23.05.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսըՈչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...
23:51 23.05.2025
Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...
23:43 23.05.2025
Թրամփը չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում վերանայել ԵՄ-ի նկատմամբ 50% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը, սակայն հաստատել է բանակցությունների պատրաստակամությունը։ «Ես չեմ ձգտում գործարք կնքել։ Մենք արդեն գործարք կնքել ենք (խմբ.մաքսատուրքերի) 50%-ի չափով։ Սակայն, կրկնում եմ, մաքսատուրքերը չեն կիրառվի, եթե նրանք (ԵՄ երկրները) արտադրություն ստեղծեն այստեղ (ԱՄՆ-ում): Եթե ինչ-որ մեկը գա և ցանկություն […] ...
23:34 23.05.2025
ԲՏԱ նախարարն ընդունել է Amazon Web Services ընկերության փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 23-ին ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ և ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, Հայաստանում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև […] ...
23:26 23.05.2025
Bild: Համբուրգում դանակով հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել էՀամբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։ Այս մասին հայտնել է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով՝ տուժածներից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։ Համբուրգի ոստիկանությունը հաստատել է քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանում դանակով հարձակման փաստը։ «Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանության կողմից», – հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ […] ...
23:18 23.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում հայտնաբերել են տղամարդու մարմինՄայիսի 23-ին, Երևանում, աշխատանքային կանոնների չպահպանման պատճառով, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնության թիվ 26 խմբի բժշկի կողմից, ով հայտնել է, որ իրենք կանչով մեկնել են Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում գտնվող նոր կառուցվող շենք, որտեղ […] ...