17:11 25.01.2024
Իրանի զինված ուժերը Սիրիա են մտել Դամասկոսի հրավերով, և նրանց պարտականությունն այնտեղ ահաբեկչության դեմ պայքարն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հատուկ քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը։
Ալի Ասղար Հաջին թեմային անդրադարձել է Աստանայի ձևաչափով Սիրիայի հարցով 21-րդ միջազգային հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Սիրիայից իրանական ուժերի հնարավոր դուրսբերման մասին հարցին։
«Մենք Սիրիա ենք մտել օրինական կառավարության հրավերով այն ժամանակ, երբ ահաբեկիչներն օկուպացրել էին երկրի մեծ մասը և սպանում էին սիրիացի ժողովրդին: Իրանի զինված ուժերն օգտագործել են իրենց ներուժն ու հնարավորություններն ահաբեկչության դեմ պայքարի համար, և մեր աշխատանքի արդյունքը տեսանելի է», – ասել է Ասղար Հաջին:
Իրանցի դիվանագետը նշել է, որ «ահաբեկիչները ներկա են ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի տարածքում, և Իրանն օգնում է նաև Բաղդադին այդ պայքարում»։
Սիրիայում կարգավորման հասնելու նպատակով Աստանայի ձևաչափով բանակցությունները սկսվել են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ 2017 թվականին: 2023 թվականի հունիսին՝ 20-րդ հանդիպմանը, Ղազախստանի ԱԳՆ-ն առաջարկել էր Աստանայում ավարտել Սիրիայի հարցով բանակցությունները՝ նշելով, որ Աստանայի գործընթացը կատարել է իր խնդիրը։ Սակայն ավելի ուշ Ղազախստանի իշխանությունները որոշել են անցկացնել 21-րդ հանդիպումը՝ ձևաչափի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ առաջարկից հետո:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...