22:38 27.01.2024
Մրջյունները, որոնք խորթ են Կենտրոնական Քենիայում և բերվել են այստեղ մարդկանց կողմից, ստիպում են փղերին ուտել ծառերի տերևները: Արդյունքում տուժում է առյուծների որսի արդյունավետությունը՝ նրանք զրկվում են ապաստանից, որտեղից սովորաբար հարձակվում են իրենց զոհի վրա։ Սա ցույց է տվել հետազոտությունը, որը հրապարակվել է Science ամսագրում։
Կենտրոնական Քենիայի ակացիայի ծառերը պաշտպանված են տերևակեր կենդանիներից հատուկ մրջյուններով, որոնք բույն են դնում բույսի սոխուկավոր փշերի մեջ: Այս միջատները կատաղի կերպով պաշտպանում են իրենց տունը հսկա բուսակերներից, այդ թվում՝ փղերից և ընձուղտներից: Այնուամենայնիվ, նրանք ունեն մրցակիցներ՝ խոշորագլուխ մրջյուններ (Pheidole Megacephala): Նրանք Քենիա են եկել մոտ 15 տարի առաջ։ Բացի այդ, խոշորագլուխ մրջյունները արագորեն գրավում են Երկրի տարբեր շրջանները, ինչին նպաստում են մարդկանց և խոշոր բուսակերների շարժերը:
Մեծագլուխ մրջյունները ոչնչացնում են միջատների գաղութները, որոնք պաշտպանում են ակացիայի ծառերը։ Կորցնելով իրենց թիկնապահներին՝ ծառերը ոչնչացվում են փղերի կողմից։ Արդյունքում, առյուծները, որոնք դարանակալ գիշատիչներ են և օգտագործում են ակացիայի ծառերը որսին հետապնդելու համար, ավելի դժվար են զեբրեր որսում և սկսել են իրենց ուշադրությունը բևեռել գոմեշների վրա։ Այնուամենայնիվ, այս կենդանիները ավելի մեծ են և հաճախ ապրում են մեծ խմբերով, ինչը նրանց ավելի վտանգավոր զոհ է դարձնում:
Գիտնականներն ասում են, որ իրենց հայտնաբերած փոփոխությունները ընդգծում են այն ազդեցությունը, որը փոքր միջատների տեսակները կարող են ունենալ էկոհամակարգի վրա:
08:25 08.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:16 08.08.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներՕգոստոսի 7-ին, ժամը 23:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 8-ին, ժամը […] ...
08:10 08.08.2025
Բարսեղյանի «Սլովանը» 10 ֆուտբոլիստով պարտվել է Ղազախստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է «Կայրաթին»։ Տանտերերը հաղթական գոլը խփել են 90-րդ րոպեին, աչքի է ընկել 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ Հյուրերը 65-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով, դաշտից հեռացվել էր Իբրահիմ Ռահիմը։ «Սլովանի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվել է հիմնական […] ...
08:05 08.08.2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Հալաբյան փողոցումՕգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի 1-ին […] ...
08:00 08.08.2025
Հրդեհ Վանաձոր քաղաքումՕգոստոսի 8-ին, ժամը 03։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
00:30 08.08.2025
Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրՄանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...