Գիտնականները Մոնա Լիզայի մոտ վահանաձև գեղձի խնդիրներ են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC

Գիտնականները Մոնա Լիզայի մոտ վահանաձև գեղձի խնդիրներ են հայտնաբերել

20:09 05.09.2018

Հարվարդի բժշկական դպրոցի և Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա համալսարանի բժիշկները հերքել են նախկին հետազոտությունների արդյունքները և հայտարարել, որ կինը, որը պատկերված է Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» նկարում, տառապել է վահանաձև գեղձի խնդրով:

Ինչպես տեղեկացնում է N+1-ը, հետազոտողների կարծիքով` բնորդուհին տառապել է վահանաձև գեղձի անբավարարությունից, որն առաջացել է հղիության պատճառով:

2004թ. բելգիացի էնդոկրինոլոգների և ռևմատոլոգների խումբը Լիզա Գերարդինիի մոտ հայտնաբերել էր քսանտելազմա և լիպոմա: Բժիշկները եզրակացրել են, որ կնոջ մոտ կա լիպիդների փոխանակության ժառանգական խանգարում, որը հանգեցրել է վաղաժամ աթերոսկլերոզի և կնոջ վաղաժամ մահվան՝ 37 տարեկան հասակում: Բացի այդ, անալիզների հեղինակները ենթադրել են, որ կնոջ ժպիտի մեջ կա մի բան, որը նման է դիմային նյարդի կաթվածի:

Նոր ուսումնասիրությունների արդյունքում ամերիկացի բժիշկները հերքել են բելգիացի գործընկերների եզրակացությունները: Նրանց կարծիքով՝ Լիզան ապրել է ոչ թե 37, այլ 63 տարի: Բացի այդ, գիտնականները պնդում են, որ նրա մոտ հիպոթերիոզ է՝ վիճակ, որն առաջանում է վահանաձև գեղձի հորմոնների անբավարարությունից: Այս հիպոթեզի օգտին են վկայում նաև դեմքի դեղնավուն գույնը, հոնքերի բացակայությունը և ճակատամասում մազերի հետ գնացած տեսքը: Բացի այդ, գիտնականները նաև խպիպի առկայության մասին են ակնարկել: Հիպոթերիոզը հաճախ հանդիպում է հղի կանանց շրջանում, իսկ պատմությունը վկայում է, որ դիմանկարը պատվեր է եղել Լիզայի որդու ծննդյան կապակցությամբ:

Գիտնականները համաձայն են, որ Լիզայի մոտ կարող էր լինել լիպիդների փոխանակման խանգարում, բայց ոչ թե ժառանգական, այլ հորմոնալ խանգարման հետևանքով: Այս ամենի հետ մեկտեղ, հետազոտողները նշում են, որ հնարավոր է նաև, որ կինը ոչ մի հիվանդություն չի էլ ունեցել: Հոնքերի բացակայությունը կարող էր լինել նորաձևության թելադրանք, իսկ դեմքի դեղնավուն գույնը՝ժամանակի ընթացքում ներկի գույնի փոփոխություն: Թույլ ժպիտն էլ հատուկ է այդ ժամանակահատվածում նկարչի կերպարներին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

19:46 07.07.2025

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...

Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

19:39 07.07.2025

Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

19:27 07.07.2025

Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդին

Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

19:16 07.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

19:05 07.07.2025

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...

Հիանալի խաղացի․ Խաչանով

18:54 07.07.2025

Հիանալի խաղացի․ Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...

BACK_TO_TOP