Ի՞նչ է նշանակում ընտրակաշառքի առաջարկն ընդունելը, որի համար 1-3 տարի ազատազրկում է սահմանվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Ի՞նչ է նշանակում ընտրակաշառքի առաջարկն ընդունելը, որի համար 1-3 տարի ազատազրկում է սահմանվում

16:13 05.09.2018

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց ընտրակաշառք տալու, առաջարկելու, պահանջելու և այլ դեպքերի համար քրեական պատիժ սահմանող նախագիծը: Սկզբունքորեն դեմ չլինելով պատժի խստացմանը՝ պատգամավորները խիստ քննադատեցին նախագծի անհստակ ու անհաջող ձևակերպումները։

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հերթով անցավ կետերի վրայով՝ առաջինը կանգ առնելով ընտրակաշառքի առաջարկին համաձայնություն տալու վրա։

«Ենթադրենք ընտրակեղծարարը որևէ գյուղում թակում է քաղաքացու դուռը, ինչ-որ տատիկի ասում է՝ տատի՛կ ջան, որ մեզ ընտրես ընտրությունների ժամանակ, քեզ գումար կտանք։ Տատիկը ժպտում է, ասում է՝ լավ, դուռը փակում է։ Տատիկին դատապարտելու ենք 1-3 տարի ազատազրկման՝ «լավ» ասելու համա՞ր»,- նախագիծը ներկայացնողին հարց ուղղեց Արփինե Հովհաննիսյանը։

ԱԺ փոխնախագահը համաձայն է բոլոր խստացումների հետ, սակայն պնդում է, որ պետք է հստակություն մտցնել ձևակերպումներում։ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ քաղաքական ամբիոններից ժամանակին հնչել են կոչեր, որ ընտրողներն ընտրակաշառք առաջարկող բոլոր մարդկանց «այո» ասեն, բայց ընտրեն իրենց նախընտրած թեկնածուին։ Եթե հիմա քաղաքացին բոլորին «այո» ասի, նրան պետք է դատապարտե՞լ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP