Անձինք, ովքեր գործունեություն պետք է ծավալեն ազատ գոտում, մեծ հաշվով պիտի ունենան բնակատեղի. Արծվիկ Մինասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Անձինք, ովքեր գործունեություն պետք է ծավալեն ազատ գոտում, մեծ հաշվով պիտի ունենան բնակատեղի. Արծվիկ Մինասյան

17:15 05.09.2018

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը սեպտեմբերի 5-ին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի նախագիծը, նշեց, որ այն անհրաժեշտ է, որպեսզի արդեն իսկ կիրառվող օրենքի բացերը, թերությունները վերացվեն, հիմնական թյուրըմբռնումները՝ հստակեցվեն: Մինասյանի խոսքերով` ԵԱՏՄ ազատ, հատուկ տնտեսական գոտիների և մաքսային միության դրույթներ կան, որոնք պետք է իրացվեն մեր օրենսդրության մեջ, որ առավել հստակ ու կանոնակարգված լինեն:

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ սահմանից 160 կմ հեռու է գտնվում Թավրիզ քաղաքը, պետք է նկատի ունենալ, որ այն մոտ 5 միլիոնանոց գոտի է, և արագընթաց մայրուղի է կառուցվում մինչև սահման:

«Ըստ մեր դիտարկումների` մեծ քանակի մարդիկ ուզում են գալ, Մեղրիում ժամանակ անցկացնել, նաև ազատ գոտում: Մեղրին չունի հյուրանոցներ, ակումբներ, անհրաժեշտ ենթակառուցվածքներ չկան Մեղրիում ու Քաջարանում: Ղափանը հեռու է, այնտեղ չեն գնում: Մենք կարող ենք Հայաստանի բնակչությունից շատ օգտագործել Թավրիզի բնակչության պահանջարկի ձևավորման վրա ազդող բաղադրիչները»,- ասաց նա` կրկնելով, որ Մեղրիում ժամանակ անցկացնելու կամ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ գոյություն չունեն:

Մելքումյանը հիշեցրեց, որ օրենքով սահմանված են նաև արդյունաբերական գոտիները, և 2015-ի հունվարից հնգամյա ծրագիր ունենալու պայման կար, որ չկա, որպեսզի առնվազն մեկ արդյունաբերական գոտի ձևավորեն տարբեր մարզերում: Պատգամավորն ընդգծեց, որ այլ երկրներում այդ փորձը լավ կիրառվում է, հետաքրքրվեց` ի՞նչ հեռանկար կա այս հարցում:

Մինասյանը համաձայնեց, որ Մեղրիում հյուրանոցների, հանգստյան գոտիների, նաև որոշակի արտադրական ենթակառուցվածքների անհրաժեշտություն կա:

«Այս հատվածի` ազատ գոտի հայտարարելը միտում ունի, որ որպես սահմանակից հատված կարողանանք իրանական պոտենցիալն իրացնել, ստեղծել անհրաժեշտ բազա, որ այս ենթակառուցվածքները նաև մասնավոր բիզնեսի մասնակցությամբ խթանենք: Դրա համար կարևոր է, որ լավ մեկնարկ տանք, որ հետագա ընդլայնման շրջանակներում նաև նպաստենք, որ որոշակի ռեժիմի պայմաններում այս ներդրումները կատարվեն»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` նշված հատվածը պետք է հանգստավայրի վերածվի, իսկ անձինք, ովքեր գործունեություն պետք է ծավալեն ազատ գոտում, մեծ հաշվով պիտի ունենան բնակատեղի: Նա ասաց, որ շեշտը Թավրիզի վրա չի դնում, այլ նկատի ունի ամբողջ իրանական շուկան, հատկապես հաշվի առնելով, որ ազատ տնտեսական գոտին իրանական կողմից էլ է մոտ, և այստեղ հնարավորություն կա երկու գոտիների համագործակցության, մանավանդ որ կնքված համաձայնագրեր կան:

Անդրադառնալով արդյունաբերական գոտիների ստեղծման հարցին` Մինասյանը նշեց, որ սա կառավարությունում քննարկման առարկա դարձած հարցերից մեկն է: Նա հայտնեց, որ վարչապետի մոտ պարբերաբար`շաբաթը մեկ կամ երկու անգամ, հարկային փոփոխությունների հարցն է քննարկվում, չափազանց թեժ քննարկումներ են լինում, դիտարկում են խորհրդարանից եկած նախաձեռնությունները: Նախարարն ասաց, որ իրենք մարզերում ու Երևանում իրականացրել են շուրջ 16 հանրային լայն հանդիպումներ, որին մասնակցել են փոքր և միջին բիզնեսի, նաև խոշոր բիզնեսի 500 ներկայացուցիչներ: Նրա խոսքերով` այս հանդիպումների նպատակն է փոփոխությունները դարձնել մասնակցային, ներառական, լսել բիզնեսի մտահոգությունները, որոնցից մեկն էլ արդյունաբերական գոտու իրացմանն է վերաբերում:

Այս հարցի լուծումներից մեկը, ըստ նախարարի, այն է, որ արդյունաբերական գոտին հայտարարվի կառավարության որոշմամբ կամ անպայման որևէ գոտու մասին օրենք ընդունվի՝ իր առանձնահատուկ ռեժիմներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP