Ադրբեջանը Հայաստանից պահանջում է թույլ տալ մոնիթորինգ իրականացնել Ամուլսարի ոսկու հանքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+17.09 oC

Ադրբեջանը Հայաստանից պահանջում է թույլ տալ մոնիթորինգ իրականացնել Ամուլսարի ոսկու հանքում

22:51 02.02.2024

Ադրբեջանում փորձում են ձևավորել միջազգային կոալիցիա՝ Հայաստանի տնտեսությանը մեծ եկամուտներ խոստացող Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը տապալելու նպատակով: Այդ նպատակով, ինչպես ժամանակին Արցախի դեպքում էր, հավաքագրել են այսպես կոչված բնապահպաններին:

Պարզվում է՝ ադրբեջանցի «բնապահպանները» հայ մասնագետներից շատ են մտահոգ Հայաստանի միջավայրի պահպանության խնդրով: Ովքե՞ր են այդ «բնապահպանները»: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Բաքվի մամուլը գրում է, որ ադրբեջանցի բնապահպանների նախաձեռնությամբ իբր իրենց հաջողվել է ձևավորել միջազգային կոալիցիա, որը կոչվում է «Շրջակա միջավայրի պատմությունն առաջնային է»:

Կոալիցիայի նպատակն է կանխել, բացառել Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, որն իբր սպառնում է ողջ տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությանը:

Այդ կոալիցիայի մեջ մտնում են 42 կազմակերպություն 22 պետություններից:

Պարզվում է՝ իրականում դա հիմնականում աֆրիկյան երկրներ ներկայացնող մանր կազմակերպություններ են կամ անհատներ, որոնք անգամ իրենց երկրներում ոչ մեկին ծանոթ չեն, դե իսկ նպատակը հասկանալի է՝ Հայաստանի տնտեսությանը վնաս հասցնել՝ հնարավորություն չտալով շահագործել այդ հանքավայրը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Իսկ արդյո՞ք այս ամենը կապ չունի Հայաստանի հանդեպ Ալիևի նոր տարածքային պահանջների հետ:  Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի․ Al Jazeera

11:41 19.05.2024

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի․ Al Jazeera

Գազայի հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարից հյուսիս գտնվող տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է Al Jazeera-ն։ Գազայից արևելք գտնվող բնակելի թաղամասին հարվածի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Բացի այդ, իսրայելական հրետանին գնդակոծում է Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի արևելյան և կենտրոնական մի քանի շրջաններ: ...

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

23:59 18.05.2024

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի նավն ավարտել է Իրանի առաջին ռազմածովային առաքելությունը հարավային կիսագնդում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը, ավարտել է իր առաքելությունը, որի ընթացքում առաջին անգամ հատել է հասարակածն ու մտել Հարավային կիսագնդի ջրերը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին։ «Շահիդ Մահդավին առաքելություն է իրականացրել Հնդկական օվկիանոսում 39 օր շարունակ»,-հրամանատարի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim […] ...

Ռաֆահի բնակիչների գրեթե կեսը լքել են իրենց տները Իսրայելի գործողության պատճառով

23:52 18.05.2024

Ռաֆահի բնակիչների գրեթե կեսը լքել են իրենց տները Իսրայելի գործողության պատճառով

Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի բնակիչների գրեթե կեսը ստիպված են եղել լքել իրենց տները մայիսին այնտեղ իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկի պատճառով։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ «Ռաֆահի 800,000 բնակիչների գրեթե կեսը կրկին շարժման մեջ է, քանի որ մայիսի 6-ին իսրայելական ուժերը այդ […] ...

Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

23:34 18.05.2024

Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Շոշափվել են երկկողմ համագործակցության և տարբեր ձևաչափերով առաջիկա շփումների որոշ հարցեր։ Հաստատվել է ռուս-ղազախական դաշինքի և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ հանձնառությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […] ...

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

23:12 18.05.2024

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոնում օդային ռմբակոծության մասին ահազանգ է հայտարարվել

Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել՝ նախազգուշացնելով հրետակոծության սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Սա, օրվա սկզբից ի վեր, Իսրայելի հարավում օդային հարձակման մասին ահազանգի առաջին հաղորդումն է։ Օրվա ընթացքում բանակը բազմիցս հայտնել է երկրի հյուսիսում հրետակոծության սպառնալիքի մասին։ Աշկելոնը Գազայի հատվածին ամենամոտ իսրայելական ամենամեծ քաղաքն է։ Դրա […] ...

Գիտնականներն անվանել են մարդկանց համար արևային բռնկումների վտանգավոր հետևանքները

23:01 18.05.2024

Գիտնականներն անվանել են մարդկանց համար արևային բռնկումների վտանգավոր հետևանքները

Արեգակի վրա անսովոր հզոր բռնկումները ոչ միայն գունավոր բևեռափայլեր են առաջացնում Երկրի վրա, այլև ուղղակի վտանգ են ներկայացնում նրա բնակիչների համար: Այս մասին խոսել են Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) փորձագետները, հայտնում է Phys.org պորտալը՝ վկայակոչելով Agence France-Presse (AFP) լրատվական գործակալության տվյալները։ Փորձագետների կարծիքով՝ գեոմագնիսական փոթորիկների առողջության վրա բացասական ազդեցությունը կապված է արևային ճառագայթման հետ: Դրա […] ...

BACK_TO_TOP