18:32 05.09.2018
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Աստանայում մասնակցել է «Աֆղանստանում կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը» խորագրով տարածաշրջանային համաժողովին: Այն նախաձեռնել էր Ղազախստանը` ՄԱԿ Անվտանգության խորհրդում անդամակցության շրջանակում համաշխարհային մակարդակով տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքների տարածմանը նպաստելու նպատակով:
Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի երկրներից բացի, խորհրդաժողովին մասնակցել են ԱՄՆ, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ադրբեջանի, ՄԱԿ-ի, ԵՄ պատվիրակությունները:
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում առանձնահատուկ ընդգծել է կրթության և գիտելիքի դերը Աֆղանստանում կանանց իրավունքների ու հնարավորությունների զարգացման գործում:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ղազախստանի պետական քարտուղար Գ. Աբդիկալիկովան, ԱԳ նախարար Կ. Աբդրռախմանովը, Աֆղանստանի կանանց հարցերով նախարար Դ. Նազարին, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Թ. Կարմանը (Եմեն), ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Է. Պուման, ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ ԿԱ հարցերով բանագնաց Ն. Գերմանը, համաշխարհային եւ տարածաշրջանային հայտնի պետական ու հասարակական գործիչներ: Հեռարձակվել են ԱՄՆ նախագահի խորհրդական Իվանկա Թրամփի և ԵՄ բարձրագույն հանձնակատար Ֆեդիրիկա Մոգերինիի ելույթները: Խորհրդաժողովի ավարտին ընդունվել է Հռչակագիր:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...