19:50 05.09.2018
Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել` կապված վերջին շրջանում գերատեսչության հասցեին հնչած մեղադրանքների հետ:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվում, որոնցով կրկին փորձում են քննություն չբռնած, շինծու թեմա շրջանառել՝ միայն իրենց հայտնի նպատակներով:
Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո, Ինեսսա Գաբայանը, ի պատասխան հաճախ հնչող հարցերի, հրապարակային անդրադարձել է իրենց ընտանեկան գործունեությանը, պարզաբանել, որ հիդրոմասնագետների ընտանիքով 5 տարի առաջ ՓՀԷԿ են հիմնադրել: Ի պատիվ Գաբայան ընտանիքի, մեր երկրում եզակի օրինակելի ՀԷԿ-երից մեկը նրանց հիմնադրածն է, ինչում համոզվելու համար պարզապես կարելի է լսել ցանկացած անկախ մասնագետի, փորձագետի գնահատական կամ այցելել ՓՀԷԿ, որը չի էլ գտնվում Սևան-Հրազդան համակարգի տիրույթում:
Ժամանակ առ ժամանակ այս թեմային արհեստական հնչեղություն է հաղորդվում՝ թյուր մեկնաբանություններով և շահերի բախում փնտրվում այնտեղ, որտեղ այն իսպառ բացակայում է:
Շահերի բախման մասին. Ջրային կոմիտեն որևէ առնչություն չունի ջրօգտագործման թույլտվության ընթացակարգերին և իր գործառույթներից բխող կարիքների դեպքում՝ ինքն է դիմում Բնապահպանության նախարարության համապատասխան գործակալությանը: Ակնհայտ է, որ կոմիտեի նախագահի դեպքում ևս շահերի բախման մասին խոսք լինել չի կարող:
Վերջին շրջանում փորձ է արվում հիդրոէներգետիկան, ՀԷԿ-երի գործունեությունը հակադրել ոռոգման համակարգի ջրապահովությանը, ինչը, մեղմ ասած, անտեղյակության /հուսով ենք՝ ոչ միտումնավորության/ արդյունք է: Անշուշտ, խոսքը հիդրոռեսուրսները արդյունավետ և խնայողաբար օգտագործող, ժամանակակից տեխնոլոգիաներով զինված և բարձր ՕԳԳ ապահովող կայանների մասին է:
Ի դեպ, այս թեման հաճախ շահարկվում է նաև Սևանից լրացուցիչ ջրառի ֆոնին, անգամ գտնվել է «հասարակական գործիչ» ներկայացած անձ, որ հայտարարել է, թե լճից հավելյալ ջրառը ոչ թե 55 հազար գյուղացիական տնտեսությունների համար է, այլ՝ 3 ՀԷԿ-ի: Զավեշտը ոչ այնքան անփուշ լեզվի ու վառ, ավելի շուտ՝ մթագնած երևակայության մասին է, այլ՝ ակնհայտ սեփական փորացավն առաջ մղելու անթաքույց ջանքերի:
Սևանից հավելյալ ջրառի առաջին իսկ ժամերից կոմիտեի նախագահն, ի դեպ, առանց զգուշացնելու, շրջայց է կատարել երեք մարզերում, եղել Սևան-Հրազդան ջրառից սնվող բոլոր ՀԷԿ-երում, համոզվելու համար, որ որևէ կայան ոռոգման հաշվին չի գործում: Այցի արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակվել է կոմիտեի կայքում և տարածվել լրատվամիջոցներով:
Շահ ու բախում փնտրողները կարող են ավելի ուշադիր ծանոթանալ կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի աշխատանքային ու մասնագիտական փորձին և համոզվել, որ տասնամյակների փորձառությամբ հիդրոմասնագետը, որի գործունեության գերակշիռ մասը միջազգային փորձագիտական դաշտում է եղել, պետական ծառայության է անցել համակարգին օգտակար լինելու համար: Ձևակերպումը, թե «պաշտոնն օգտագործում է սեփական շահերը սպասարկելու համար», միանշանակ Գաբայանի մասին չէ:
Շուրջ երկու ամսվա գործունեության ընթացքում արդեն իսկ Ինեսսա Գաբայանը համակարգի առողջացման լուրջ և ըստ անհրաժեշտության՝ նաև կոշտ քայլերի է գնացել, ինչի արդյունքն ի դեպ, կարող են լինել նույն ձեռագրով՝ ամբաստանագիր հիշեցնող և ոչ մասնագիտական եզրահանգումներով հրապարակումները: Սակայն, խորը հիասթափություն է սպասվում «սրտացավ» պատվիրատուներին. Ջրային կոմիտեի նախագահը շարունակելու է համակարգում վերականգնել արդարությունն ու փակել ջուր գողացողների, շռայլողների և պղտոր ջրում որս անողների ճանապարհը, ինչքան էլ դիմադրությունը մեծ լինի և բանսարկությունն՝ առատ: Նա միշտ կանգնած է ջրօգտագործողի կողքին:
Ինեսսա Գաբայանը մամուլի հետ շփումներում բաց է, գործունեությունը՝ թափանցիկ, ինչն, ի հեճուկս պսևդո-սրտացավների, ուղղակի կենսակերպ է և ոչ՝ պահի աշխատաոճ:
Բարձր գնահատելով լրատվամիջոցների դերը հանրային կարծիքի ձևավորման, հասարակության իրազեկման հարցերում, կրկին առողջ համագործակցության մեր պատրաստակամությունն ենք հայտնում, հուսով, որ ջուր պղտորողները կհաշտվեն նոր իրավիճակի հետ և կփորձեն հանրօգուտ գործով զբաղվել կամ գոնե չխանգարել այդպես ապրողներին»:
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...