23:04 05.09.2018
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հերքում է «Երկիր Մեդիա»-ի եթերում Մհեր Շահգելդյանի հայտարարությունը։
«Պարոն Շահգելդյանի կողմից տեսակետ է հնչեցվում, որ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ցուցակներում ընդգրկված անձանց քանակը վերջին 5 տարվա համեմատ ավելացել է 400.000-ով, ցուցակները ուռճացված և կեղծված են եղել, մահացած անձանց տվյալներ և այլն….
Ամենևին իմ իրավասությունը չէ մեկնաբանել քաղաքական գործընթացները, տալ քաղաքական գնահատականներ
հայտարարություններին և մեկնաբանություններին:
Այնուամենայնիվ, մեր գործառույթների մասով.
2012թ. ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցող անձանց թիվը եղել է 2.485.844, իսկ 2017 թվականին՝ 2.588.590: Տարբերությունը կազմում է ոչ թե 400.000, այլ 102.746:
Ինչ վերաբերում է անընդհատ մահացած անձանց շահարկելը, կարծում եմ անթույլատրելի է: Ընդ որում, գնահատական է տրվում, որ այս ցուցակներում նույպես շատ են:
Հարգելիներս, բազմիցս պարզաբանել ենք, որ մահացած անձի տվյալի առկայությունը ցուցակում համարվում է անճշտություն, եթե մահը գրանցվել է ՀՀ-ում, տեղեկությունը հասու է ոստիկանությանը, սակայն տվյալները չեն հանվել ռեգիստրից և ցուցակներից:
Եթե մահը գրանցվել է այլ պետությունում և տվյալները հավաքագրվում են ոստիկանության ջանքերով, մի փորձեք անտեսել մեր աշխատանքը: Հակառակը, օժանդակեք, եթե ոչ, անհիմն հայտարարություններով մի խանգարեք»:
https://www.facebook.com/mnacakan.bichakhchyan/posts/1036584763170311?__xts__[0]=68.ARBzdejozbMUb4uzP4_YXg5Osfp9qGKkU71Se6pDlRH7tXBG0W1TzxgbUD_8z111miR82PObu-QQfxEckImJwvFSxXcLOjbQdWAkdjOK9LYVXmxL4G3Vtvu26-KIvzgT_4HayJ7xAbaYNBNglOkhpC7VEa8CyQX8QrCl9801rUjbzr5oSnFSmg&__tn__=-R
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...