10:03 12.02.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
15:28 21.05.2025
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններըՀարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում Հայաստանի և Ռուսաստանի փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք հայտնեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում: Միրզոյանը նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն ու կառուցողական են եղել: «Երկուստեք […] ...
15:22 21.05.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մի քանի հանցանքների մեղադրանքով հետախուզվող օտարերկրացուՄայիսի 19-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Կոտայքի մարզի Առինջ գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխվել 23-ամյա օտարերկրացի երիտասարդի: Վերջինս այս տարվա մայիսի 16-ից հետախուզվում էր ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և շորթման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...
15:15 21.05.2025
«Լիվերպուլից» կարող է հեռանալ միանգամից երեք հարձակվողԱմռանը «Լիվերպուլից» կարող է հեռանալ միանգամից երեք հարձակվող, սոցցանցերում հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Սաուդյան Արաբիայից ակտիվ քայլեր են ձեռնարկում` Դարվին Նունյեսին ձեռք բերելու համար։ Ուրուգվայցին դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող էր տեղափոխվել մերձավորարևելյան երկիր, սակայն անգլիական ակումբը հրաժարվեց նրա տրանսֆերային իրավունքը վաճառելուց։ Կա հավանականություն, որ Նունյեսի հետ «Լիվերպուլից» կհեռանան նաև Դիոգու Ժոտան ու […] ...
15:07 21.05.2025
«Արքայապատում». Ալ. Շիրվանզադեի անվան դպրոցի սաների մշակութային վերջին զանգըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններն իրականացնում են նախագծային աշխատանքներ՝ համադրելով կրթությունն ու մշակույթը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Ոսկեվազ գինու գործարանի տարածքում ներկա է եղել Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցի 9-րդ Ա դասարանի աշակերտների նախագծային աշխատանքի […] ...
14:53 21.05.2025
Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ «բջջային օպերատորների անունից» ստացվող զանգերի հիման վրա գործողություններ կատարելուցՎերջին ամիսներին տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես Հայաստանի Հանրապետությունում գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային […] ...