Անահիտ Մանասյանը Ազգային ժողովում մասնակցել է խորհրդարանական լսումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Անահիտ Մանասյանը Ազգային ժողովում մասնակցել է խորհրդարանական լսումներին

20:25 15.02.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 15-ին որպես հիմնական զեկուցող Ազգային ժողովում մասնակցել է «Ամուսնությունների տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներին:
Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, պետական տարբեր գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:
 Անահիտ Մանասյանը խնդիրը դիտարկել է մի շարք իրավունքների տեսանկյունից` կրթության իրավունք, կանանց իրավունքներ, առողջության պահպանման իրավունք և այլն։ Նկատի ունենալով այն, որ վաղ ամուսնությունների երևույթը բավականին տարածված է, այդ թվում` առանձին ազգային փոքրամասնությունների համայքներում` Անահիտ Մանասյանը հարցը քննարկման առարկա է դարձրել նաև այդ դիտանկյունից։ Նա նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերն իր գործունեության կարևոր ուղղություններից են։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ այսօր կան մի շարք երևույթներ, որոնք ներկայացվում են որպես ավանդույթ, այնինչ դրանք իրականում կարծրատիպային մոտեցումներ են, որոնք շատ դեպքերում նաև իրավաչափ չեն։
«Այդ երևույթներից են վաղ ամուսնությունները, որոնք ունեն բազմաթիվ բացասական հետևանքներ, այդ թվում` անձանց կրթության իրավունքի, կանանց իրավունքների, առողջության պահպանման իրավունքի և մի շարք այլ իրավունքների տեսանկյունից»,- նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ խնդիրների լուծման առումով օրենսդրական փոփոխությունները չափազանց կարևոր են, բայց դրանք չեն կարող ոլորտում փոփոխությունների ամենամեծ շարժիչ ուժը լինել. անհրաժեշտ է լուրջ կամք և հստակ մեթոդաբանություն։
«Առաջին հերթին պետք է հիմնովին բարեփոխել կրթական համակարգը, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Կարծրատիպային մոտեցումներն առաջին հերթին տարածվում են հենց նշված հաստատություններում կրթության համակարգի և առկա միջավայրի միջոցով։ Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ կրթության ինչպես բովանդակությունը, այնպես էլ դասավանդման գործընթացը պետք է համապատասխանեն այն չափորշիչներին, որոնք առկա են ժամանակակից աշխարհում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իրավահավասարության և խտրականության արգելքին առնչվող հարցերին»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը խնդրին անդրադարձել է նաև կանանց իրավունքների և դրանց իրացման համար պատշաճ միջավայրի ու կառուցակարգերի տեսանկյունից։
Որպես ամփոփում Անահիտ Մանասյանը նշել է, որ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է պետության, քաղաքացիական հասարակության և համապատասխան համայնքների միջև սերտ և համագործակցային աշխատանք։ Իսկ նշված աշխատանքն ու խնդիրների հաղթահարումը կհանգեցնեն հանդուրժող և համերաշխ միջավայրի առկայության։
Նշենք, որ «Ամուսնությունների տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումները կազմակերպվել են Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP