Աշտարակի ոստիկանների հակաթմրանյութային պայքարի երկու դրվագ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Աշտարակի ոստիկանների հակաթմրանյութային պայքարի երկու դրվագ

10:43 16.02.2024

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի բնակիչ երիտասարդներ ձեռք են բերում և Աշտարակի տարածքում իրացման նպատակով տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ:

Տեղեկության իրացման առաջին դրվագը փետրվարի 8-ին էր: Նախնական ստուգումներից ու ճշգրտումներից հետո, ցերեկվա ժամը 4.20-ի սահմաններում, Սասունիկ-Օշական ճանապարհին Աշտարակի ոստիկանները ձերբակալեցին 24 և 27 տարեկան երիտասարդներին և, նրանցից մեկի վարած մեքենայով հանդերձ, բերեցին բաժին:
Մեքենան տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ 24-ամյա վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` լցված մոտ 34 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Երկու երիտասարդն էլ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ձերբակալվածների պահման վայր:
Աշտարակի քրեական հետախույզների տեղեկության համաձայն` նույն հակաօրինական գործունեությամբ զբաղվում էին ևս երկու տղամարդիկ՝ դարձյալ Արմավիրի մարզի բնակիչ: Այս տեղեկության հաստատումը փետրվարի 10-ին էր: Երեկոյան ժամը 7-ին մոտ Աշտարակի ոստիկանները, նույն հիմնավոր կասկածանքով և նույն` Սասունիկ-Օշական ճանապարհին, ձերբակալեցին Էջմիածնի բնակիչ 37 և 43 տարեկան տղամարդկանց և, վերջինիս վարած մեքենայով հանդերձ տեղափոխեցին բաժին:
Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ 37-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ` մոտ 30 և 13 գրամ դեղնականաչավուն և մոտ 7 գրամ մուգ գույնի փխրուն զանգվածներով: Ըստ նրա հայտնածի` կանեփն ու հաշիշը ձեռք են բերել տելեգրամյան հավելվածի միջոցով:
Կազմված փաստաթղթերն ու տղամարդիկ ներկայացվել են Քննչական վարչություն: Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Առգրավվել են նաև բջջային հեռախոսներ ու կանխավճարային քարտ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP