Փրկարարները վերապատրաստվում են Էլեկտրամոբիլների և արևային էլեկտրակայանների հետ աշխատելու ուղղությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

Փրկարարները վերապատրաստվում են Էլեկտրամոբիլների և արևային էլեկտրակայանների հետ աշխատելու ուղղությամբ

15:20 17.02.2024

ՀՀ ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի նախաձեռնությամբ փետրվարի 14-ից 16-ը ՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների ծառայողների համար կազմակերպվել և անցկացվել է «Էլեկտրամոբիլների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության ապահովում» և «Արևային էլեկտրակայանների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները» թեմաներով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են տարածքային ստորաբաժանումների հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 15 փրկարար:

Դասընթացն անցկացվել է երկու փուլով՝ տեսական և գործնական։ Դասընթացի տեսական փուլում փրկարարներին ներկայացվել են հետևյալ թեմաները. «Էլեկտրական ավտոմեքենաների նկարագիրը և կառուցվածքը», «Հիբրիդային ավտոմեքենաների նկարագիրը և կառուցվածքը», «Էլեկտրական ավտոմեքենաների վթարի դեպքում անվտանգության ապահովում», «Փրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում էլեկտրական ավտոտրանսպորտային պատահարների դեպքում», «Այլընտրանքային էներգիայի նկարագիրը. արևային ջրատաքացուցիչներ, դրանց տեսակները և հրդեհավտանգությունը», «Արևային էլեկտրակայանների նկարագիրը, դրանց տեսակները. արևային էլեկտրակայանների վտանգավոր գործոնները», «Արևային էլեկտրակայաններում առաջացած հրդեհների առաջացման հիմնական պատճառներն ու դրանց մարման առանձնահատկությունները», «Այլընտրանքային էներգիայի աղբյուր հադիսացող հողմային էլեկտրակայանների նկարագիրը և դրանց հրդեհաշիջման առանձնահատկությունները», «Արևային էլեկտրակայանների տեսակները, կառուցվածքը, առանձնահատկությունները և անվտանգության ապահովումը»:

Վերապատրաստման գործնական փուլն անցել է «Տեսլա Էներջի» ընկերության ավտոսրահում, որտեղ փրկարարները տեղում ծանոթացել են էլեկտրական ավտոմեքենաների առանձնահատկություններին և կոնստրուկցիաներին:

Էլեկտրամոբիլների սպասարկման առաջատար մասնագետ Սամվել Ասոյանը փրկարարներին գործնականորեն ներկայացրել է տեսական դասընթացների ընթացքում ուսումնասիրած թեմաները: Հիմնական շեշտը դրված է եղել էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցների յուրահատկությունների և վտանգների, վթարի դեպքում անվտանգության կանոնների պահպանման, ճիշտ ու ապահով հոսանքազրկման գործընթացի վրա:

Գործնական դասընթացի ավարտին ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ կապիտան Վահագն Հովակիմյանը մասնակիցներին հանձնել է մասնակցության հավաստագրեր:

ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում փրկարարների վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ:

May be an image of 11 people and text that says 'S F TRELLCHEM'

May be an image of 1 person and text

Возможно, это изображение 5 человек и текст

Возможно, это изображение 7 человек, автомобиль и текст

May be an image of 5 people and car

May be an image of 16 people and text

May be an image of ticket stub and text

May be an image of 13 people and car

May be an image of 9 people

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

18:07 09.06.2025

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...

SHANTNEWS

18:00 09.06.2025

SHANTNEWS

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

17:54 09.06.2025

Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը նշել է պատմության մեջ տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստին։ Զիդանը առանձնացրել է իր հայրենակից Թիերի Անրիին։ «Ռոնալդինյոն յուրահատուկ ֆուտբոլիստ է, բայց Թիերի Անրին, թերևս, տեխնիկապես ամենաօժտված ֆուտբոլիստն է, ով երբևէ ներկայացրել է ֆուտբոլը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը, փոխանցում է armsport.am-ը: Անրին հանդես է եկել «Արսենալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում» և այլ ակումբներում։ […] ...

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

17:43 09.06.2025

Վագոն-տնակում թմրանյութ է հայտնաբերվել. երիտասարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ուջան գյուղի 24-ամյա բնակիչը կանեփի թփեր է աճեցնում, պահում և օգտագործում է մարիխուանա: Հունիսի 5-ին նա հենց Ուջանում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վագոն-տնակում հայտնաբերվել է մոտ 16 գրամ մարիխուանա, իսկ այգում՝ կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

17:34 09.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղարի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական […] ...

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

17:27 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

BACK_TO_TOP