08:51 20.02.2024
Պարանոցի կնճիռները կարող են առաջանալ մի շարք գործոնների պատճառով, ներառյալ բնական ծերացումը, արևի վնասումը, խոնավության բացակայությունը և այլ արտաքին ազդեցությունները: Չնայած ծերացման գործընթացն անխուսափելի է, կան մի շարք եղանակներ, որոնք կարող են օգնել դանդաղեցնել դրա դրսևորումը և երկար տարիներ պահպանել պարանոցի մաշկը առաձգական և հարթ,- Gazeta.Ru-ին ասել է կոսմետոլոգ և տրիկոլոգ Վիկտորյա Օշչեպկովան:
Ըստ նրա`արևի ճառագայթումը մաշկի վաղաժամ ծերացմանը նպաստող հիմնական գործոններից է։ Բարձր SPF արևապաշտպան քսուք օգտագործելը ձեր պարանոցի հատվածում կօգնի պաշտպանել մաշկը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթներից և կանխել կնճիռները:
«Լավ խոնավացած մաշկը ավելի քիչ ենթակա է ջրազրկման և կնճիռների: Ամեն օր օգտագործեք խոնավեցնող քսուքներ կամ լոսյոններ ձեր պարանոցին, հատկապես ցնցուղ ընդունելուց կամ լողանալուց հետո, որպեսզի այն փափուկ և հարթ լինի»,- ավելացրել է Օշչեպկովան։
Բացի դրանից, կարևոր է վերահսկել ձեր սննդակարգը: Առողջ և հավասարակշռված դիետան, որը հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով և հանքանյութերով, օգնում է պահպանել առողջ մաշկը և կանխել վաղաժամ ծերացումը: Համոզվեք, որ ձեր սննդակարգում ներառված են թարմ մրգեր, բանջարեղեն, ընկույզներ, ձուկ և այլ սննդարար մթերքներ, խորհուրդ է տվել կոսմետոլոգը։
Պարանոցի կնճիռների առաջացումը կանխելու մեկ այլ միջոց, որն նշել է մասնագետը, ծխելը թողնելն է։ Ծխելը բացասաբար է անդրադառնում մաշկի վրա՝ նվազեցնելով նրա առաձգականությունը և մեծացնելով կնճիռների առաջացման վտանգը։ Հետևաբար, ծխելը թողնելը կօգնի ձեր պարանոցի մաշկը առողջ և երիտասարդ պահել:
Պարանոցի կանոնավոր վարժությունները կարող են օգնել ամրացնել մկանները և բարելավել արյան շրջանառությունը, որն օգնում է պահպանել ամուր մաշկը: Այդ վարժությունները կարող են ներառվել ձեր ամենօրյա մաշկի խնամքի մեջ, կիսվել է բժիշկը:
Նա նաև խորհուրդ է տվել ավելորդ լարվածություն չդնել մաշկի վրա՝ խուսափելով շարֆեր կամ ամուր զարդեր փաթաթելուց, որոնք կարող են առաջացնել պարանոցի մաշկի անհարկի ձգում և նպաստել կնճիռների առաջացմանը։
«Պարանոցի մերսումը կարող է օգնել բարելավել արյան շրջանառությունը և խթանել կոլագենի և էլաստինի արտադրությունը, որն օգնում է նվազեցնել կնճիռները և պահպանել մաշկի ամրությունը»,- հավելել է մասնագետը։
Բացի դրանից, կողքի կամ ստամոքսի վրա քնելը կարող է առաջացնել կնճիռներ ձեր պարանոցի վրա՝ մաշկի վրա ավելորդ ճնշման պատճառով: Ուստի նախընտրելի է մեջքի վրա քնել՝ կնճիռների առաջացման վտանգը նվազագույնի հասցնելու համար։
«Հետևելով այս պարզ խորհուրդներին և դրանք ներառելով ձեր մաշկի խնամքի ամենօրյա ռեժիմում՝ դուք կարող եք կանխել ձեր պարանոցի կնճիռները և պահպանել երիտասարդ և առողջ տեսքը գալիք տարիներին: Հիշեք, որ մաշկի կանոնավոր խնամքն նրա երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու հիմնական բաղադրիչներն են»,- եզրափակել է Օշչեպկովան:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...