Անթուրայի թուրքական որբանոցում պատրաստված գոտին․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացրած պատմությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Անթուրայի թուրքական որբանոցում պատրաստված գոտին․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ներկայացրած պատմությունը

23:13 19.02.2024

Հարություն Ալպոյաճյանը(1904-1994) ընտանիքի անդամների հետ 1915 թ. տարագրվում է Կիլկիայի Ֆընդըճագ լեռնային գյուղաքաղաքից: Տասնմեկամյա Հարությունը, գաղթի ճանապարհին կորցնում է իր հարազատներին, ապա հրաշքով փրկվելով մահից և անասելի չարչարանքներ ու զրկանքներ կրելով՝ հայտնվում է Անթուրայի թուրքական որբանոցում:

Այստեղ Հարությունը ենթարկվում է բռնի կրոնափոխման և ստանում է Շյուքրի անունը, իսկ նրա Ալպոյաճյան ազգանունը վերափոխվում է 535 թվանշանի: Պատերազմից հետո որբանոցի հովանավորությունը վերցրեց ամերիկյան Կարմիր խաչը: Կրոնափոխված հայ որբերը վերամկրտվեցին և կրկին դարձան քրիստոնյաներ: Որբանոցից հետո Հարություն Ալպոյաճյանը հաստատվում է Սալոնիկում, իսկ 1925 թ. հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան:

Շյուքրու-Հարությունն Անթուրայի որբանոցում գոտիններ է պատրաստել: Իր հուշերում Հ. Ալպոյաճյանը գրում է, որ առաջին անգամ, երբ որոշում է գոտի պատրաստել, թելերը վերցնում է մաշված գուլպաներից, իսկ որպես գործիք օգտագործում է լարից պատրաստված ասեղը: Պատանի որբի կողմից պատրաստված գոտիների համբավը տարածվում է որբանոցում և դրա սահմաններից դուրս, և Շյուքրուն սկսում է պատվերով աշխատել: 1918 թ. սկզբին, երբ Ջեմալ փաշան այցելում է Անթուրայի որբանոց, 535 համարի որբին ներկայացնում են թուրք պաշտոնյային` իբրև օրինակելի սան և ցույց տալիս նրա պատրաստած գոտին: Ջեմալը գովաբանում է փոքրիկ վարպետին և հրահանգում է որբանոցի ղեկավարությանը նրա մասին հոգ տանել:

Հ. Ալպոյաճյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր բանակի կազմում գերմանացիների դեմ մարտնչելիս գերի է ընկնում և մի քանի տարի անցկացնում է համակենտրոնացման ճամբարում: Պատերազմից հետո ստիպված է լինում դիմակայելու ստալինյան ճամբարների դժնդակ պայմաններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապահովվի «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի իրականացումը

15:30 22.05.2025

Կապահովվի «ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց գյուղի զարգացում» ծրագրի իրականացումը

Կառավարությունը տվել է համաձայնություն Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 3.41009 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Հիմնավորման համաձայն, կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու և ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ճգնաժամը մեղմելու անհրաժեշտությունը, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը համագործակցելով Տաթև համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսում […] ...

«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

15:22 22.05.2025

«Տոտենհեմը»՝ Եվրոպա լիգայի հաղթող

Եվրոպա լիգայի եզրափակչում անգլիական դիմակայությունում «Տոտենհեմը» 1-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում կայացած խաղում վճռորոշ է եղել 42-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի խփած գոլը։ Լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի տիտղոսը նախորդ անգամ նվաճել էր 1984 թվականին, երբ մրցաշարը դեռ կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Տոտեմհեմը», առհասարակ, նախորդ տիտղոսը նվաճել էր 2008 թվականին` դառնալով Անգլիայի […] ...

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայի

15:17 22.05.2025

Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիները կարող են գալ Հայաստան առանց վիզայի

Կառավարությունն ընդունել է «Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» որոշում: Որոշման […] ...

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

15:11 22.05.2025

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին: […] ...

Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրել

15:08 22.05.2025

Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 713,909.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ադյունքում կապահովվի համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ […] ...

SHANTNEWS

15:00 22.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP