17:20 06.09.2018
«Մենք քննարկում ենք Հայաստանի ժողովրդավարության, քաղաքական համակարգի ամենավճռորոշ և ամենակարևոր թեմաներից մեկը և այստեղ պետք է կարևոր ու ելակետային հարց տանք: Ի վերջո, ընտրակաշառքի հարցում առաջա՞րկն է ծնում պահանաջարկ, թե՞ պահանջարկն է ծնում առաջարկ, որտեղի՞ց է գալիս գլխավոր մեղավորությունը: Ժողովո՞ւրդն է ասում՝ մեզ ընտրակաշառք տվեք, թե չէ կգնանք քաղաքական գործիչներին, օլիգարխներին կքառատենք, թե, ի վերջո, մեղավոր են քաղաքական, տնտեսական շահեր ունեցող ամենատարբեր էլիտաների ներկայացուցիչները»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը քննարկելիս:
Կոնջորյանն իր ելույթում ասաց, որ, ցավոք, նիստում քննարկվում էին կաշառք վերցնողների հարցերը.
«Մենք այս վերջին ընտրությունների արդյունքում ունենք այս դահլիճում նստած դոլարային միլիոնատերեր և մուլտիմիլիոնատերեր: Ասեք ինձ, խնդրում եմ, ո՞րն է դոլարային մուլտիմիլիոնատիրոջ մոտիվացիան, որ ինքը ընտրվում է պատգամավոր, որպեսզի 450 հազար դրամ աշխատավարձով ծառայի սեփական ժողովրդին: Ախր խաշած հավի ծիծաղն է գալիս, որ այդ միլիոնատերն է ուզում 450 հազար դրամ աշխատավարձ ստանա, որպես պատգամավոր ծառայի ժողովրդին»,- նշեց Հայկ Կոնջորյանը և շեշտեց, որ այստեղ հիմնական ելակետային հարցը հետևյալն է, որ Հայաստանում օլիգարխը չպետք է ունենա նախկին ազդեցությունը ընտրության արդյունքների ձևավորման վրա:
«Ամենակարևոր հարցը այստեղ հետևյալն է, թե մենք կարողանո՞ւմ ենք այնպես անել, որ քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական գործիչները, ոչ թե մուլտիմիլիոնատերերը»,- նշել է Կոնջորյանը:
17:25 07.07.2025
Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորություններըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի […] ...
17:16 07.07.2025
Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներումՔրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...
17:10 07.07.2025
«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կունենա։ Պորտուգալացին «Նոային» միացել է 2024 թ. հուլիսին, 42 խաղում 13 գոլ է խփել, կատարել նույնքան գոլային փոխանցում։ ...
17:02 07.07.2025
Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […] ...
16:54 07.07.2025
Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 30-ից հուլիսի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 293 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 809, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 500, […] ...
16:48 07.07.2025
Փրկարարներն ու ջրային պարեկները Սևանա լճում և առափնյա հատվածներում իրականացնում են շուրջօրյա հերթապահությունՀուլիսի 1-ից Սևանա լճում և առափնյա շրջաններում մեկնարկած ուժեղացված հսկողությանն «Արմենպրես» լրատվական գործակալությունում անդրադարձել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն ու Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար Դավիթ Գալոյանը: Փրկարարները ծառայությունն իրականացնում են 2 հերթափոխով` 24 ժամյա սկզբունքով: Փրկարարները դիտաշտարակներից հեռադիտակների միջոցով հետևում […] ...