Մեկ օրում արձանագրվել է 12 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

Մեկ օրում արձանագրվել է 12 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է

12:38 21.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, ավտոմեքենայի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության ու զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և կողոպուտի՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, պաշտոնեական գույքը չարաշահելու, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, լրագրողի մասնագիտական, օրինական գործունեությանը խոչընդոտելու, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հարկերից խուսափելու, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, ընտանեկան բռնության, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, սառը զենքի հայտնաբերման ու սպանության նախապատրաստության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած և 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 3 և անձնական ունեցվածքի գողության՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 22.05.2025

SHANTNEWS

Ռոնալդուն 935-րդ գոլն է խփել

19:55 22.05.2025

Ռոնալդուն 935-րդ գոլն է խփել

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

19:50 22.05.2025

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

Մոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություն

19:46 22.05.2025

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություն

Մայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...

Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համար

19:40 22.05.2025

Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ճարտարապետություն և շինարարություն Հնագիտություն Լեզվաբանություն Բժշկություն Արաբերեն լեզու Իսլամագիտություն Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության […] ...

Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվել

19:35 22.05.2025

Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվել

Հայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […] ...

BACK_TO_TOP