Ավելի քան 638 մլն դրամ՝ մարզական և ուսհաստատությունների, «Վորքաութ» մարզահրապարակների նախագծման և կառուցման աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.86 oC

Ավելի քան 638 մլն դրամ՝ մարզական և ուսհաստատությունների, «Վորքաութ» մարզահրապարակների նախագծման և կառուցման աշխատանքներին

14:26 23.02.2024

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարներից կատարվել է վերաբաշխում՝ 638 մլն 444 հազար դրամ գումարի չափով:

Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն ուղղված է Կառավարության երկու ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝ «Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականը պետական ծրագրի» և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2023-2030 թվականների զարգացման ռազմավարությանը:

Ըստ նախարարի՝ գումարը կուղղվի 5 մանկապարտեզի և 2 մարզադպրոցի, ինչպես նաև 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծման, կառուցման և վերակառուցման աշխատանքներին:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ ՀՀ կառավարության «500 մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակում ընտրվել է 450 հաստատություն, որոնցից 139–ում արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։ Ընտրված մանկապարտեզներից 12-ի շինարարությունը նախատեսված է իրականացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ՝ Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» վարկային ծրագրի շրջանակում։

«Հաշվի առնելով վերջին տարիներին ֆինանսական շուկայում տեղի ունեցող փոփոխությունները՝ 5 մանկապարտեզի մասով վարկային միջոցները լրացնելու կարիք կա, և պետական բյուջեից հավելյալ հատկացումներ են արվում, այդ թվում՝ 2 մարզադպրոցի կառուցման ուղղությամբ»,- նշել է նախարարը:

Ըստ այդմ՝ 461.4 մլն դրամ կհատկացվի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի, Անի համայնքի Քարաբերդ և Մարալիկ բնակավայրերի մանկապարտեզների նախագծման, Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի մանկապարտեզի կառուցման և Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներին:

173.6 մլն դրամ կհատկացվի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի նախագծման և Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի շինարարության համար:

4,6 մլն դրամ կուղղվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Տավուշի մարզի Բերդ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծման աշխատանքներին:

Որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են փոխանցվել 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Ավելացվել են նաև 7 դպրոցի կառուցման համար նախատեսված 1–ին եռամսյակի գումարները՝ հաշվի առնելով կնքված և կնքվող պայմանագրերով նախատեսված կանխավճարների չափերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծման աշխատանքներին, նշել է, որ աշխարհում մեծ թափով զարգանում և տարածվում է Սթրիթ վորքաութ տեսակի մարզաձևը. «Սա, ըստ էության, մարզումային համակարգ է, որը գործում է ոչ թե ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում, այլ ուղղակի փողոցներում: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նաև փողոցում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է պատանիներին և երիտասարդներին քրեածին դրսևորումներից հետ պահելու և նրանց էներգիան այլ ուղղությամբ զարգացնելու տեսանկյունից»,- նշել է ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ հստակ մեխանիզմներ և պրոֆեսիոնալ աջակցություն է պետք, որպեսզի մարդիկ օգտագործեն այդ ենթակառուցվածքները: Նիկոլ Փաշինյանը նաև կարևորել է ՏԻՄ-երի կողմից այդ ենթակառուցվածքների հետագա սպասարկման անհրաժեշտությունը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Սթրիթ վորքաութ» ֆեդերացիայի հետ իրականացվել են քննարկումներ՝ մարզումներին աջակցելու և համատեղ աշխատելու տեսանկյունից: Ըստ նախարարի՝ տարածքներն ընտրվել են այն տրամաբանությամբ, որ դրանք գտնվեն կամ շենքերի բակային տարածքներում, որը կարևոր է պատանիների ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի խթանման տեսանկյունից, կամ դպրոցամերձ տարածքներում՝ ֆիզկուլտուրայի դասերի ընթացքում օգտագործվելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը շեշտել է՝ մարզահրապարակները լինելու են ներառական և հնարավորություն են ընձեռելու այնտեղ մարզվելու նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց:

Նախարարն ընդգծել է նաև խաղահրապարակների՝ ըստ մարզերի տարածքային բաշխվածության հարցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը

20:48 17.05.2025

Այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Օրվա կապակցությամբ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է գտնվել «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչորյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ […] ...

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրը

20:35 17.05.2025

Ռուբիոն և Լավրովը քննարկել են Ուկրաինայում խաղաղ կարգավորման ԱՄՆ ծրագիրը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագիրը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։ «Քարտուղար Ռուբիոն ողջունեց մայիսի 16-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ձեռք բերված բանտարկյալների փոխանակման համաձայնագիրը և փոխանցեց նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը առ […] ...

Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

20:24 17.05.2025

Եգիպտոսը գնահատել է Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները

Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուրբաթ օրը Ստամբուլում կայացած բանակցությունները և կողմերին կոչ է անում հետագա քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման համար, շաբաթ օրը հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ-ն։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը ողջունում է Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները… Եգիպտոսն ընդգծում է, որ այդ քայլը հուսադրող զարգացում է»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ […] ...

SHANTNEWS

20:00 17.05.2025

SHANTNEWS

Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցությունները

19:50 17.05.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել շարունակել բանակցությունները

Եգիպտոսը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և կողմերին կոչ է արել շարունակել դրանք և ամրապնդել փոխադարձ վստահությունը։ Այս մասին ասված է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության հատուկ հաղորդագրության մեջ։ «Եգիպտոսը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 16-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունները: Կահիրեն երկու կողմերին կոչ է անում շարունակել փոխվստահության ձևավորումը՝ հրադադարի և ձգձգվող հակամարտության […] ...

Թրամփը հայտարարել է  մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

19:40 17.05.2025

Թրամփը հայտարարել է մայիսի 19-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է երկուշաբթի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ դրանից հետո կխոսի Վլադիմիր Զելենսկիի և ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ Պուտինի և Զելենսկիի հետ բանակցություններից հետո հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք կբերվի։ ...

BACK_TO_TOP