2023 թ․ դատախազները 3 անգամ ավելի շատ գործ են ուղարկել դատարան. ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+23.09 oC

2023 թ․ դատախազները 3 անգամ ավելի շատ գործ են ուղարկել դատարան. ամփոփվել են Վայոց ձորի մարզի դատախազության աշխատանքները

11:02 24.02.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 23-ին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզի դատախազություն՝ 2023 թվականի աշխատանքներն ամփոփելու նպատակով:

Քննարկմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել 2023 թվականի ընթացքում Վայոց ձորի մարզի դատախազության կատարած աշխատանքները, որոնք վերաբերել են կոռուպցիոն և այլ հանցագործությունների քննությանը, դատարանում մեղադրանքի պաշտպանությանը, պետական (համայնքային) շահերի պաշտպանությանը, քաղաքացիների դիմումներին տրված ընթացքներին և այլն:

2023 թվականի ընթացքում Վայոց ձորի մարզում արձանագրվել է հանցագործության 420 դեպք` 2022 թվականի 422 դեպքի դիմաց: Նախորդ տարի մարզում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 94 դեպք (2022 թվականին՝ 137 դեպք), պետական իշխանության դեմ ուղղված հանցագործության 74 դեպք (2022 թվականին` 47 դեպք):

4.4%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը, 8.5%-ով աճել են հասարակական անվտանգության և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, 0.7%-ով՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները:

2023 թվականին արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 2 դեպք՝ 2022 թվականին արձանագրված 3 դեպքի դիմաց:

2022 թվականին արձանագրված բնակարանային գողության 15 դեպքի դիմաց՝ 2023 թվականին արձանագրվել է 5 դեպք. բացահայտումը՝ 40%։

2023 թվականին արձանագրվել են ընտրակաշառք տալու 1, վստահված գույքը իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հափշտակելու 1, փողերի լվացման 1, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու 10 դեպք:

2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 64 քրեական վարույթ՝ 67 անձի վերաբերյալ (2022 թվականին` 24 գործ (վարույթ)` 78 անձի վերաբերյալ):

2023 թվականի ընթացքում Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվել և ավարտվել է 42 քրեական գործ՝ 46 անձի նկատմամբ: 2023 թվականին արդարացման դատավճիռ չի կայացվել:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության և կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտներում:

Մարզի դատախազության աշխատանքներն ամփոփելուց հետո, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում Արարատի կայազորի զինվորական դատախազության կատարած աշխատանքները:

Կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանը հայտնել է, որ 2023 թվականի ընթացքում Արարատի կայազորի զինվորական դատախազության սպասարկման տարածքում և զորամասերում արձանագրվել է 253 դեպք՝ 2022 թվականի 592 դեպքի դիմաց: Արձանագրվել է նվազում 339 դեպքով կամ 57,2%-ով: 592 դեպքից 231-ը պարունակել է առերևույթ հանցագործության հատկանիշներ: 231 առերևույթ հանցագործություններից 128-ը եղել են զինվորական, իսկ 103-ը` այլ հանցագործություններ:

2023 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 6 դեպք (2022 թվականին՝ 9), որոնց հետևանքով մահացել է 1 քաղաքացիական անձ և 5 զինծառայող (4-ը՝ ծառայության հետ կապված, 1-ը` ծառայության հետ չկապված դեպքերով)։

2023 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 145 քրեական վարույթ՝ 199 անձի վերաբերյալ (2022 թվականին՝ 49 քրեական գործ (վարույթ)՝ 60 անձի վերաբերյալ):

Գլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազի, մարզի կայազորի դատախազի և ՊՆ ռազմական ոստիկանության գործընկերների հետ քննարկել է զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, կարգապահության, բանակում հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատանքներ իրականացնելու հետ կապված մի շարք հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

11:40 24.06.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...

Հրդեհ անասնագոմում

11:30 24.06.2025

Հրդեհ անասնագոմում

Հունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։  Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

11:18 24.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

11:07 24.06.2025

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄ

Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

10:55 24.06.2025

Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

10:43 24.06.2025

Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները   ...

BACK_TO_TOP