Սպանություն Քասախ համայնքում․ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

Սպանություն Քասախ համայնքում․ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզվել է

17:37 24.02.2024

2024 թվականին փետրվարի 23-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա Վաղիկ Ասատրյանը, ով ավելի ուշ մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի Քասախ համայնքի Վ.Սարգսյան փողոցում։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տուժող Վաղիկ Ասատրյանին պատկանող «Համեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում վնասված վիճակում հայտնաբերվել են նաև տարբեր մակնիշների 4 ավտոմեքենա:
Տուժողի դիակի զննությամբ նրա մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է թվով 6 ծակած-կտրած վնասվածք, ինչպես նաև՝ վնավածքներ գլխի դիմային և հետին հատվածներում: Մահվան պատճառների հետ կապված և մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշակակն փորձաքննություն:
Նախաքննության ընթացքում ստացվել և ուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են դեպքին ականատես բազմաթիվ անձինք։
Վերը նշված ավտոմեքենաներին պատճառված վնասը պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 64-ամյա Ե․ Ա․-ն, խուլիգանական դրդումներով, 2024թ․ փետրվարի 23-ին, ժամը՝ 16:30-ի սահմաններում, Քասախ բնակավայրի Վ.Սարգսյան փողոցի 1-ին հասցեի մոտակայքում կանգնեցրել է Վաղիկ Ասատրյանի՝ «Համեր» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցնելով դուրս հանել վերջինիս ավտոմեքենայից։
Ապա հոր՝ Վ․ Ա․-ի հետ հարվածներ են հասցրել Վ․ Ասատրյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև Ե․Ա․-ն իր մոտ առկա դանակով, Վ․ Ասատրյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, 6 անգամ հարվածներ է հասցրել նրա մարմնի՝ կենսական նշանակություն ունեցող տարբեր մասերին, ինչի հետևանքով Վ.Ասատրյանը «Արմենիա» ՀԲԿ- տեղափոխվելուց հետո մահացել է։
Ե․ Ա․-ն և Վ․Ա․-ն, նստելով դեպքի վայրում գտնվող իրենց հարազատի ավտոմեքենան, դիմել են փախուստի։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի մյուս, այդ թվում՝ ավտոմեքենաների վնասման, խուլիգանական գործողությունների շարժառիթի և այլ հանգամանքներ պարզելու, նշված երկու անձանց հայտնաբարելու նպատակով:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP