Արմեն Բայբուրդյանը երկրորդ անգամ նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+19.09 oC

Արմեն Բայբուրդյանը երկրորդ անգամ նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս

16:38 06.09.2018

ՀՀ ԱԳ նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով՝ Արմեն Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։

Արմեն Բայբուրդյանը ծնվել է 1964թ. ապրիլի 2-ին՝ Երևանում: Ավարտելով ԵՊՀ պատմության ֆակուլտետը՝ 1990թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2010թ. Ջավահարլալ Ներուի համալսարանում ստացել է միջազգային հարաբերությունների դոկտորի գիտական աստիճան:

Արմեն Բայբուրդյանը աշխատանքային գործունեությունն սկսել է 1989 թվականից՝ որպես ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի ասիստենտ, ապա եղել ՀՀ գերագույն խորհրդի նախագահի աշխատակազմում:

1994-1997թթ. եղել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, ավելի ուշ՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Նեպալում, Շրի Լանկայում:

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումը

16:54 06.05.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումը

ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը մայիսի 6-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ նախաձեռնությամբ մայիսի 6-7-ն անցկացվող «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովին, որին հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներ: Գևորգ Մելիքսեթյանն, ողջունելով […] ...

Նարեկ Մկրտչյանն այցելել է ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

16:48 06.05.2025

Նարեկ Մկրտչյանն այցելել է ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն, որն այս պահին ցերեկային խնամքի ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզում բնակվող, մտավոր խնդիրներ ունեցող 18-ից 65 տարեկան 25 անձի։ Շրջայցին մասնակցել է նաև էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։Վերջիններս շրջել են կազմակերպության տարածքում, ծանոթացել հաստատության շահառուների զբաղվածության ապահովման հնարավորություններին, այցելել խմբասենյակներ։ Այցի […] ...

Մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

16:42 06.05.2025

Մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Առաջնությանն ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու […] ...

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն

16:36 06.05.2025

Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազություն

Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […] ...

Շիրակի մարզպետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների՝ Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ

16:30 06.05.2025

Շիրակի մարզպետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների՝ Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ

Մայիսի 6-ին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ընդունել է Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, տեղակալների, դեսպանության գործերի հավատարմատարների՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա […] ...

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ադրբեջան

16:24 06.05.2025

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը դատապարտել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի այցն Ադրբեջան

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի Բաքու կատարած այցին՝ դատապարտելով այն. «Ինչպես հայտնի դարձավ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այցելել է Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահի և վերջինիս կնոջ հետ։ Նախ և առաջ դատապարտելի է պատրիարքի այցը մի երկիր, որն ի սկզբանե իր պատմությունը կերտում է հիմնված կրոնական և էթնիկ խտրականության […] ...

BACK_TO_TOP