13:43 26.02.2024
Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները:
Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ տարածքային քննչական ստորաբաժանումներում քննվել և շարունակվում է քննվել ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման վերաբերյալ 86 քրեական վարույթ, որից Արարատի մարզում՝ 14, Արագածոտնի մարզում՝ 4, Արմավիրի մարզում՝ 35, Գեղարքունիքի մարզում՝ 16, Տավուշի մարզում՝ 4, Շիրակի մարզում՝ 8, Սյունիքի մարզում՝ 4, Վայոց ձորի մարզում՝ 1:
Ըստ ուսումնասիրությունների, նախնական հաշվարկներով, ապօրինի այդ վարույթներով պարզված՝ ապօրինի արդյունահանված ավազի և ավազակոպճային խառնուրդի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 1.668.250,6մ3։ Դրա հետևանքով պետությանը պատճառվել է, նախնական տվյալներով, մոտ 613.387.403 ՀՀ դրամ նյութական վնաս, որից առայժմ վերականգնվել է 78.481.689 ՀՀ դրամ գումարը:
Թվարկված քրեական վարույթներից 37-ով ապօրինի արդյունահանումն իրականացվել է իրավաբանական անձանց, 16-ով՝ անհատների, իսկ 33-ով դեպքով հանցանքը կատարվել է ոչ ակներևության պայմաններում:
Նախնական տեղեկություններով՝ վերը նշված քրեական վարույթներից 36-ով արդյունահանումն իրականացվել է ձեռնարկատիրական նպատակով, 17-ը՝ ոչ ձեռնարկատիրական նպատակով, իսկ 33-ով՝ դեռևս պարզված չէ:
Քննվող քրեական վարույթներից 7-ով պարզվել է, որ ավազի և ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման գործընթացը քողարկվել է ձկնաբուծարանների կառուցման, կամ մաքրման, կամ լճերի մաքրման, կամ այլ գյուղատնտեսական գործունեության անվան տակ:
Երկու դեպքով, հողհատկացման հետ կապված, քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական դիրքի չարաշահում), որոնց շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում երկու համայնքների ղեկավարների գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ (դրանցից մեկն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե):
Ավազահանքերից, քննիչների հանձնարարությամբ, դուրս է բերվել և որպես իրեղեն ապացույց, հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել ավազի ապօրինի արդյունահանմանը ներգրավված 75 տրանսպորտային միջոցներ։
Ընթացիկ վարույթներով ավազի ու ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի ստույգ չափերը, հողի դեգրադացման հանգամանքները և շրջակա միջավայրին պատճառված վնասը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Հիշյալ փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո հնարավոր կլինի լուծել ավազի և ավազակոպճի ապօրինի արդյունահանմամբ զբաղված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը:
Այդուհանդերձ, դատարան ուղարկված առանձին քրեական վարույթներով արդեն իսկ հիմնավորվել է, որ, մասնավորապես, Արաքս գետի ավազանում առանձին գոտիներում իրականացված ապօրինի ավազաարդյունահանումը հանգեցրել է հողի որակի վատթարացման, ինչպես նաև տեղի է ունեցել Արաքս գետի հունի փոփոխություն:
Ընթացիկ քրեական վարույթներից 2-ով՝ 3 անձի նկատմամբ, հարուցված է հանրային քրեական հետապնդում, 4 քրեական վարույթ՝ 5 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...