15:37 07.09.2018
Թուրք հանրահայտ գրող, հրապարակախոս, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, քաղաքական բանտարկյալ Չեթին Ալթանի (մահացել է 2015 թ.) որդին՝ Ահմեդ Ալթանը, որ նույնպես հայտնի է իր քաղաքական ընդդիմադիր հայացքներով, գիրք է գրում Հայոց ցեղասպանության մասին: Թուրքական մամուլը հաղորդում է, որ գրող Ահմեդ Ալթանը շարունակում է աշխատել իր «Օսմանյան քառյակ» վիպաշարի վրա, որի 4-րդ՝ եզրափակիչ հատորը նվիրված է Հայոց ցեղասպանության նկարագրությանը: Ահմեդ Ալթանն իր գիրքը գրում է թուրքական բանտում. նա ձերբակալվել է 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով, մինչ այդ Թուրքիայում բազմիցս հետապնդվել է իր հոդվածների, քաղաքական հայացքների և իրավապաշտպան պայքարի համար: Նա և իր եղբայրը՝ սյունակագիր և քաղաքական-տնտեսական լրագրող Մեհմեդ Ալթանը, Թուրքիայում հայտնի են «Ալթան եղբայրներ» հավաքական անունով, ինչը նշանակում է ազատ խոսքի պաշտպանություն և կառավարությանն ուղղված քննադատություն:
Հաղորդվում է, որ Ահմեդ Ալթանն իր այս պատմական շարքի վրա աշխատում է 20 տարուց ավելի, իսկ գրքում ներառված հատվածը՝ Հայոց ցեղասպանության մասին, նվիրված է Գալիպոլիի մարտին և հայությանն առնչվող դեպքերին:
Ահմեդ Ալթանը Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին խոսող մտավորականներից է, ունի հայ ընկերներ, որոնցից է լեզվաբան, փիլիսոփա Սևան Նշանյանը, որը նույնպես բազմիցս բանտարկվել է: Վերջինս Ահմեդ Ալթանի մասին ասել է. «Ահմեդը հայտնի լրագրող է: Եթե Թուրքիայում տասը ազատ ու անկախ մտածող և արտահայտվող մարդ կա, մեկն Ահմեդ Ալթանն է: Քառասուն տարի է՝ ճանաչում եմ, միշտ վիճում ենք, այնքան էլ լավ չենք իրար հետ, բայց մեծ հարգանք ունեմ իր հանդեպ, քաջ ու ազատ է: Նա Թուրքիայի ամենաարժեքավոր մարդկանցից մեկն է: Եվ մենակ է: Ոչ մի խմբի չի հարում: Մամուլն էլ մենակ է թողել նրան, անունը չի երևում: Սա մեծ անարդարություն է ազատ մտածող մարդու հանդեպ»:
22:32 05.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետԹուրքմենբաշիում անցկացվող «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ միջազգային համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները՝ հատկապես ընդգծելով հարևան ժողովուրդների միջև ձևավորված պատմական կապերի վրա հիմնված փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Նախագահը նշել […] ...
22:21 05.08.2025
Սահմանազատումից հետո որքանո՞վ են անվտանգ Տավուշի սահմանամերձ գյուղերը. զրույց Գեղամ Նազարյանի հետՎերջին երկու օրվա լրահոսում առավել մեծ տեղ է գրավում այն, որ ուրբաթ օրը հնարավոր է հանդիպում Սպիտակ տանը: Հայկական կողմը ոչ հաստատել, ոչ հերքել է: Այդուհանդերձ սա լրացնում է այն տեղեկությունների շարքը, որը վերաբերում է այդ ճանապարհի արտապատվիրակմանը: Այդ թեման եղել էր նաև Փաշինյան – Ալիև երկկողմ հանդիպմանը: Այդ հանդիպմանը քննարկման օրակարգում եղել էր նաև […] ...
22:12 05.08.2025
Գայի պողոտայի սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9, թիվ 3, թիվ 5 հրշեջ ծառայություններից մեկական մարտական […] ...
21:49 05.08.2025
PTI. Պակիստանը խախտել է հրադադարը ՔաշմիրումՊակիստանի զորքերը չհրահրված կրակ են բացել Ջամմու և Քաշմիրի Հնդկաստանի միութենական տարածքի Պունչ շրջանի վերահսկողության գծի երկայնքով, հայտնում է Press Trust of India (PTI) գործակալությունը։ «Հնդկաստանի բանակը արձագանքել է Պակիստանի կողմից հրադադարի խախտմանը, փոխհրաձգությունը տևել է 15 րոպե, և զոհերի մասին տեղեկություններ չեն եղել», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ ...
21:41 05.08.2025
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում Հանրապետության նախագահը մասնակցել է հայկական կողմի կազմակերպած հարակից միջոցառմանըԱշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում մասնակցել է Հայաստանի կողմից կազմակերպված՝ «Տարածաշրջանային անվտանգության և համագործակցության խթանումը առևտրային և տրանսպորտային բարելավված կապերի միջոցով» հարակից միջոցառմանն ու պանելային քննարկմանը: Միջոցառման մեկնարկին նախագահը հանդես է եկել բացման խոսքով: Նախագահի բացման խոսքը. «Նեպալի հարգարժան վարչապետ, Տաջիկստանի տրանսպորտի հարգարժան […] ...