«Թատերական շաբաթը» հիանալի հնարավորություն է երեխաների համար այցելել թատրոններ, հաղորդակցվել մշակութային կյանքին․ Դանիել Դանիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+12.09 oC

«Թատերական շաբաթը» հիանալի հնարավորություն է երեխաների համար այցելել թատրոններ, հաղորդակցվել մշակութային կյանքին․ Դանիել Դանիելյան

13:10 21.03.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 25-31-ը կիրականացնի «Թատերական շաբաթ» նոր ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրն աննախադեպ իրադարձություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, թատրոններում կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, հանդիպումներ, շրջայցեր դպրոցահասակ երեխաների համար։ Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

Կարևոր այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններ:

Նախարարի տեղակալը շրջայց է կատարել թատրոններում, ծանոթացել իրականացվելիք ծրագրերին և թատերական նախագծերին ու դրանք հանգամանորեն քննարկել տնօրենների հետ։

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում թատերական շաբաթը կմեկնարկի դերասանների հետ հանդիպումով

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին «Թատերական շաբաթվա» ծրագիրը ներկայացրել է տնօրեն Կարո Շահբազյանը։ Տնօրենի նշմամբ՝ թատրոնի անձնակազմը սիրով և մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում ընդունել դպրոցահասակ հանդիսատեսին․ «Արդեն բազմաթիվ զանգեր ենք ստացել, որոնք հավաքագրելով կազմում ենք խմբեր։ Ծրագիրը կմեկնարկի հայտնի դերասանների հետ հանդիպում-զրույցով, որի ժամանակ երեխաներին կներկայացվեն թատրոնի ժանրային առանձնահատկությունները՝ ինչպես է ստեղծվում ներկայացումը, ինչպես են ընտրվում գրական գործերը, և ինչպես են բեմականացվում դրանք։ Դպրոցականները կծանոթանան ռեժիսորի, բեմանկարչի, դերասանի, ռեժիսորի օգնականի, հագուստի ձևավորողի, թատերական դերձակի մասնագիտություններին, որից հետո հենց բեմի վրա՝ դերասանների կողքին, ներկա կլինեն բեմական փորձերին։ Հետնաբեմում երեխաները հնարավորություն կունենան տեսնելու բեմական տեխնիկան, դեկորացիաները, կապի միջոցները, այնուհետև կբարձրանան ձայնային և լուսային սարքավորումների բաժին, որտեղ էլ համապատասխան մասնագետները կներկայացնեն լուսաձայնային տեխնիկայի կառավարման ձևերը, որոնց միջոցով հանդիսատեսը վայելում է գունեղ ներկայացումներ»։

Կարո Շահբազյանի տեղեկացմամբ՝ երեխաներին սպասվում է անչափ հետաքրքիր կրթամշակութային էքսկուրսիա, ծանոթություններ և բացահայտումներ, որոնք անշուշտ կնպաստեն թատրոնի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։

Հանդիպում տիկնիկների զարմանահրաշ աշխարհում

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանը տեղեկացրել է, որ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում փոքրիկ հանդիսատեսը թատրոնում նախ կդիտի ներկայացում, ապա հնարավորություն կունենա այցելելու տիկնիկների զարմանահրաշ աշխարհ։

«Ներկայացումից հետո մեր աշխատակիցը հանդիսատեսին կներկայացնի թատրոնի պատմությունը, ցույց կտա գործող թանգարանը, որտեղ ցուցադրված են թատրոնի նախկին ներկայացումների տիկնիկները և այն տիկնիկները, որոնք նվիրվել են թանգարանին Չինաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից և այլ երկրներից։ Այնուհետև շրջայց կկազմակերպվի. երեխաներին կուղեկցենք հետնաբեմ, որտեղ նրանք կտեսնեն, թե ինչպես է հավաքվում և վերադասավորվում բեմը։ Երեխաները կայցելեն նաև այն սենյակ, որտեղ պահվում են ընթացիկ ներկայացումների տարբեր չափերի շուրջ 100 տիկնիկներ։ Մեր փոքրիկ այցելուների համար նախատեսել ենք նաև վարպետության դասեր․ տիկնիկագործության սենյակում նրանք ներկա կլինեն տիկնիկների պատրաստման պրոցեսին, ինչն անչափ հետաքրքրական է։ Իհարկե, երեխաներին կցուցադրենք նաև բեմական դեկորացիան. նրանք կայցելեն հարդարման սենյակ, որպեսզի առավել հանգամանալից ծանոթանան մեր թատրոնին և ժանրային առանձնահատկություններին»,- նշել է թատրոնի տնօրենը և հավելել՝ փոքրիկ հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր և յուրահատուկ հանդիպում տիկնիկների աշխարհում։

«Թատերական շաբաթվա» ընթացքում երեխաները կմասնակցեն «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագրին

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի տեղեկացմամբ Մայր թատրոնի ծրագիրը կառանձնանա մյուս թատրոնների ներկայացրած ծրագրերից, քանի որ «Թատերական շաբաթվա» ժամանակահատվածում իրականացվելու է նաև «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագիրը։

Թատերական շաբաթվա ընթացքում դպրոցականներին աշխատակիցները կդիմավորեն մուտքի մոտ և կծանոթացնեն թատրոնի համառոտ պատմությանը, կներկայացնեն արձանաշարերը, շրջայց կկատարվի թատրոնի տարածքում, այնուհետև հետնաբեմում երեխաներին կներկայացվեն բեմի տեխնիկական, լուսաձայնային հնարավորությունները, դեկորացիաները։ Հաջորդիվ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոն այցելած երեխաները տարբեր բեմական հարթակներում կդիտեն «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագրի մասնակից-դպրոցականների բեմական փորձերը՝ մնջախաղային, պարային, դրամատիկական, մյուզիքլային ներկայացումներից հատվածներ։ Վարդան Մկրտչյանի խոսքով՝ նմանօրինակ ծրագրերը հնարավորություն են տալիս հանդիսատեսին վաղ տարիքից վերաբերմունք ձևավորել թատրոն երևույթի նկատմամբ, ծանոթանալ հայ թատրոնի պատմությանը։

«Թատերական շաբաթը» համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ

Դանիել Դանիելյանի նշմամբ՝ «Թատերական շաբաթվա» ընթացքը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, և դա հիանալի հնարավորություն է երեխաների համար այցելել թատրոններ, հաղորդակցվել մշակութային կյանքին, նոր գիտելիքներ ձեռք բերել թատերական արվեստի վերաբերյալ․ «Ծրագրին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ: Նախարարության ենթակայությամբ գործող և այլ թատրոններում տեղի են ունենալու տարաբնույթ կրթամշակութային, ճանաչողական ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, շրջայցեր թատրոններում, վարպետության դասեր, հանդիպումներ դերասանների հետ: «Թատերական շաբաթ» ծրագիրը կշարունակվի նաև հետագա տարիներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ կլինի Երևանում

15:05 19.05.2024

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ կլինի Երևանում

«Ազնավուր» հիմնադրամը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, ներկայացնում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ Երևանում: «Մայիսի 22-ին ժամը 20:00-ին սիրով հրավիրում ենք Կասկադ (Գաֆէսճեան քանդակների պարտեզ)՝ վայելելու Շանսոնյեի սիրված երգերը»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

20:44 18.05.2024

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ նաև Հայաստանում: Իսկ դա նշանակում է՝ 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մինչև ժամը 24:00-ն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օրվա շրջանակում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Ծրագրին ծանոթացե՛ք այստեղ: ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

14:16 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով: Կարևորվել է հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական […] ...

Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

13:54 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ. «Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և […] ...

Մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատոնը

20:07 17.05.2024

Մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատոնը

2024թ. մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած 110-րդ սայաթնովյան Վարդատոնը։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է տոնական միջոցառումների ծրագիրը։ 11։00 – Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից վարդերով քայլերթ դեպի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: 12։30 – Ծաղիկների խոնարհում և հոգեհանգստի կարգ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ: 13։00 – Տոնական բացօթյա […] ...

Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը. ԿԳՄՍՆ

19:14 17.05.2024

Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը. ԿԳՄՍՆ

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Ներկայացվել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...

BACK_TO_TOP