Հնաբերդում 10 հոգի թունավորվել է շմոլ գազից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+17.09 oC

Հնաբերդում 10 հոգի թունավորվել է շմոլ գազից

17:41 27.03.2018

Մարտի 26-ին, ժամը 1-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ համայնքի 10 բնակիչներ շմոլ գազից թունավորվել են: 

SHANTNEWS-ի հետ զրույցում Հնաբերդի համայնքապետ Մամիկոն Նիկողոսյանը հայտնեց, որ թունավորվածները նույն ընտանիքի 10 անդամներ են, 4-ը մեծահասակներ 37, 34, 31 և 25 տարեկան, իսկ 6-ը՝ երեխաներ՝ 7, 10, 5, երկու 3 և 1 տարեկան: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց,  բուժօգնություն ստեացել և դուրս են գրվել: Համայնքապետի խոսքով, բարեբախտաբար, բնակիչները շուտ են իմացել գազի արտահոսքի մասին և այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նախնական տեղեկություններով  ընտանիքի անդամների թունավորման պատճառ է դարձել ջրատաքացուցիչում գազի թերայրումը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

12:50 18.05.2024

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 18-ին, ժամը 10:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1999 թ.) և […] ...

Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:37 18.05.2024

Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Ջոլո քաղաքից 326 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտավորապես 101 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 528 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով ինը մարդ է զոհվել

11:48 18.05.2024

Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով ինը մարդ է զոհվել

Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Այս մասին հայտնում է PTI-ն։ «Վթարի հետևանքով զոհվել է ինը մարդ՝ վեց կին և երեք տղամարդ։ Տասնհինգ մարդ տուժել է և հոսպիտալացվել։ Բոլոր տուժածների վիճակը կայուն է», – գործակալությունը մեջբերում է ճանապարհային ոստիկանության տեսուչ Ջիտենդրա Կումարին։ Մայիսի 18-ի գիշերը Հարյանա նահանգի հյուսիսում […] ...

Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:14 18.05.2024

Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 1,3 հազար մարդ բնակչությամբ Հիքս Բեյ քաղաքից 954 կմ դեպի հյուսիս։ Օջախը գտնվում էր 203 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

08:09 18.05.2024

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

Մայիսի 18-ին, ժամը 04:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Բ., […] ...

Փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին

18:20 17.05.2024

Փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին

Մայիսի 15-ին` ժամը 14:05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը): Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ: Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ: Մայիսի 17-ին` ժամը 14:55-ին, […] ...

BACK_TO_TOP