Բացահայտվել են ոստիկանության պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքեր. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Բացահայտվել են ոստիկանության պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքեր. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

11:23 27.03.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխման դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև զենքի գործադրմամբ զուգորդված խուլիգանության դեպքը ոստիկանության պաշտոնյաների կողմից թաքցնելու, վերջիններիս կողմից իշխանական ու ծառայողական լիազորությունները չարաշահելու մի շարք դեպքեր:

Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի անտառպետության անտառապետ Ա. Կ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներից մեկի պետի տեղակալ Վ. Գ.-ի հետ՝ կաշառքի դիմաց տվյալ անտառպետության տարածքից ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխումն ու իրացումը կազմակերպելու համար:

Ոստիկանության հիշյալ պաշտոնյան, ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, անտառապետ Ա. Կ.-ի մատնանշած տրանսպորտային միջոցներով ապօրինի հատված փայտանյութի քանակի և որակական հատկանիշների վերաբերյալ փաստաթղթերում կեղծ տեղեկություններն անտեսելու և փայտանյութի անօրինական տեղափոխումը չարգելելու դիմաց 2023թ. օգոստոսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ա. Կ.-ից որպես կաշառք ստացել է 240.000 ՀՀ դրամ:

Բացի այդ, պարզվել է, որ Ա. Կ.-ն, 2023թ. օգոստոսին Ճակատեն‑Կապան ավտոճանապարհին Ա. Ս.-ի վարած ավտոմեքենայում նկատելով իր ծանոթ Բ. Հ.-ին, իր ավտոմեքենայով հետապնդել և իրեն պատկանող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Ա. Ս.-ի վարած տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Ա. Կ.-ի կողմից զենքի գործադրմամբ զուգորդված վերոհիշյալ խուլիգանությունը կատարելուց հետո ենթադրյալ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ոստիկանություն, որից հետո Վ. Գ.-ն Սյունիքի մարզային վարչության մեկ այլ պաշտոնյայի՝ Հ. Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Ա. Կ.-ի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները չվատթարացնելու շահագրգռվածությունից ելնելով, նրան առաջարկել են համապատասխան դիմում ներկայացնել ոստիկանություն՝ դրանում թաքցնելով դեպքի իրական փաստերն ու խեղաթյուրելով ծանր հանցանքի կատարման հանգամանքները: Արդյունքում՝ ծանր հանցանքի փոխարեն քրեական վարույթ է նախաձեռնվել ոչ մեծ ծանրության արարքի հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն զենք‑զինամթերքը կամովին հանձնելու դեպքերի ցուցանիշները բարելավելու նպատակով նախնական համաձայնության գալով Հ. Ծ.-ի և ոստիկանության ավագ տեսուչ Ն. Ա.-ի հետ, վերջիններիս հանձնարարել է կազմակերպել դեռևս 2023 թ. իր կողմից գնված ակոսափող հրացանի՝ այլ քաղաքացու կողմից իբր ինքնակամ ոստիկանություն ներկայացնելու շինծու դեպքի հաշվառման գործընթաց:

Այդ նպատակով Ն. Ա.-ն դիմել է իր ծանոթ Ա. Ս.-ին՝ վերջինիս խնդրելով ոստիկանության բաժնում հաղորդում ներկայացնել, թե իբր կամավոր ներկայացնում է իր գտած ապօրինի զենքը՝ վստահեցնելով, որ դրա արդյունքում նրա համար որևէ անբարենպաստ հետևանք չի առաջանա: Ա. Ս.-ն, համաձայնվելով պաշտոնատար անձի հիշյալ առաջարկի հետ, հաղորդմամբ հայտնել է, թե իբր տան խորդանոցը մաքրելիս գտել է հանգուցյալ պապին պատկանող վերոհիշյալ հրացանը և ներկայացրել ոստիկանություն, որից հետո նշված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ իրականում տեղի չունեցած հանցանքի առթիվ:

Վերը նշված հանցավոր արարքների համար Վ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441‑րդ հոդվածի 2‑րդ մասի 4‑րդ կետով /2 դրվագ/, իսկ Ա. Կ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46‑441‑րդ հոդվածի 2‑րդ մասի 4‑րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Հ. Ծ.-ին և Ն. Ա.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441‑րդ հոդվածի 2‑րդ մասի 4‑րդ կետով, իսկ Ա. Ս.-ին՝ 46‑441‑րդ հոդվածի 2‑րդ մասի 4‑րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP