Բելգիայում հայտնել են, որ հետախուզական ծառայությունները երկրում հսկում են 650 ծայրահեղականների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

Բելգիայում հայտնել են, որ հետախուզական ծառայությունները երկրում հսկում են 650 ծայրահեղականների

22:19 27.03.2024

Բելգիայի հետախուզական ծառայությունների հսկողության տակ է գտնվում մոտ 650 ծայրահեղական և ահաբեկիչ։ Այս մասին հայտնել է Բելգիայի ՆԳՆ սպառնալիքների վերլուծության համակարգման կենտրոնը (OCAM):

«Տարվա ընթացքում հայտնի ծայրահեղականների և ահաբեկիչների թիվը, որոնք վերահսկվում են որպես առաջնահերթություն հետախուզական գործակալությունների կողմից, մի փոքր նվազել է՝ 700-ից իջնելով 650-ի», – հայտնել է OCAM-ի տնօրենի պաշտոնակատար Գերտ Վերտկաուտերենը:

Նրա խոսքով, ցուցանիշների նման նվազումը «զարմանալի չէ», քանի որ «սիրիական ճգնաժամի հետևանքների մեծ մասն արդեն ետևում է»։

Միևնույն ժամանակ, Վերկաուտերենը նշել է, որ սպառնալիքի մակարդակն ինքնին չի նվազում, այն նույնիսկ «բարձրացել է»։ Նա նաև կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է մեծացնել «հասարակության դիմադրությունը ծայրահեղական քարոզչությանը», հատկապես երիտասարդների շրջանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան ծրագրում է արգելել հավի մսի արտահանումը

11:43 27.04.2024

Թուրքիան ծրագրում է արգելել հավի մսի արտահանումը

Թուրքիայի առևտրի նախարարությունը ավարտում է նոր կանոնակարգի մշակումը, որը նախատեսում է հավի մսի արտահանման ժամանակավոր արգելք։ Ինչպես հաղորդում է Haber Global TV հեռուստաալիքը, այս միջոցը կոչված է զսպելու սպիտակ մսի գները, որոնք վերջին ժամանակահատվածում աճել են 200%-ով։ Խնդիրն ավելի է սրվել, քանի որ վերջին ամիսներին կարմիր մսի գները կտրուկ բարձրացել են: Տավարի մսի կիլոգրամը գնորդի […] ...

ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի լիդերության կարիքն ունի․ Նիդերլանդների վարչապետ

11:16 27.04.2024

ՆԱՏՕ-ի հարավային թևը Թուրքիայի լիդերության կարիքն ունի․ Նիդերլանդների վարչապետ

ՆԱՏՕ-ի հարավային թեւին անհրաժեշտ է Թուրքիայի լիդերությունը, դա կարևոր է տարածաշրջանի կայունության տեսանկյունից, ասում է Նիդերլանդների վարչապետ, դաշինքի գլխավոր քարտուղարի թեկնածու Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքերը մեջբերում է թուրքական պետական ​​Anadolu գործակալությունը։ «Ամբողջ տարածաշրջանի կայունության և ընդհանուր անդրատլանտյան հարաբերությունների տեսանկյունից ՆԱՏՕ-ի հարավային թեւին պետք է Թուրքիան, նրան պետք է թուրքական լիդերությունը»,- մեջբերում է Ռուտեն։ Թուրքիան որոշիչ […] ...

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի Ռուսաստանի և Հնդկաստանի ընկերություններին

11:02 27.04.2024

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի Ռուսաստանի և Հնդկաստանի ընկերություններին

Շրի Լանկան հարավում գտնվող Համբանտոտա քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող Mattala Rajapaksa միջազգային օդանավակայանի (MRIA) կառավարումը կփոխանցի ռուսական «Շրջանների օդանավակայաններ» և հնդկական Shaurya Aeronautics  Ltd-ի կառավարմանը։ Այս մասին հայտնում է Daily Mirror թերթը։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ օդանավակայանը 30 տարի ժամկետով ռուսական և հնդկական ընկերությունների արտաքին կառավարմանը հանձնելու մասին որոշումը կայացվել է Շրի Լանկայի կաբինետի ուրբաթ […] ...

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

10:33 27.04.2024

Բլինքենն ասել է, որ Չինաստանը փորձել է միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ-ն ապացույցներ է գտել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու Չինաստանի փորձերի մասին։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկին կատարած այցից հետո CNN-ին տված հարցազրույցում։ «Ընդհանուր առմամբ, մենք տեսել ենք ընտրություններին ազդելու և գուցե նույնիսկ միջամտելու փորձերի ապացույցներ: Մենք ցանկանում ենք համոզվել, որ այս տեսակի գործողությունները հնարավորինս արագ կդադարեցվեն», – ասել է […] ...

Կիպրոսը հայտարարել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերականգնման մասին

10:04 27.04.2024

Կիպրոսը հայտարարել է Գազա մարդասիրական օգնության մատակարարումների վերականգնման մասին

Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը Կիպրոսով ծովային միջանցքով վերսկսվել է, որն ընդհատվել էր հումանիտար աշխատողների մահվան պատճառով։ Այս մասին լրագրողներին հաստատել է տեղի կառավարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ուրբաթ երեկոյան «Ջենիֆեր» նավը՝ սննդամթերքով, լքել է Լառնակա նավահանգստը՝ Գազայի ուղղությամբ։ Թե քանի տոննա բեռ կա նավի վրա, նշված չէ։ Հայտնի է, որ մարդասիրական օգնություն է ցուցաբերվել Արաբական […] ...

Բայդենը խոստովանել է, որ մտածել է կյանքին վերջ տալու մասին առաջին կնոջ և երեխայի մահից հետո

09:41 27.04.2024

Բայդենը խոստովանել է, որ մտածել է կյանքին վերջ տալու մասին առաջին կնոջ և երեխայի մահից հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ ավտովթարի հետևանքով իր առաջին կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին։ «Պետք չէ խելագար լինել ինքնասպանություն գործելու համար։ Ինչ-որ պահի ես մտածեցել եմ այդ մասին։ Ինձ կանգնեցրել է երեխաների մասին միտքը», – ասել է նա ուրբաթ օրը հրապարակված ամերիկացի ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնին տված հարցազրույցում: Բայդենի առաջին […] ...

BACK_TO_TOP