«Բայերն» աշխարհի լավագույն թիմն է․ Մատեուս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+26.09 oC

«Բայերն» աշխարհի լավագույն թիմն է․ Մատեուս

09:00 28.03.2024

Լոտար Մատեուսը կարծում է, որ Լևերկուզենի «Բայերն» այս պահին աշխարհի լավագույն թիմն է։

«Ֆուտբոլ, արագություն, հանգստություն գնդակով խաղի ժամանակ։ Հետաքրքիր է դիտել այս թիմի խաղը։

Այս թիմն ինձ հիշեցնում է «Բարսելոնան»՝ Ինյեստայի, Չավիի և Մեսսիի հետ: Իմ կարծիքով՝ «Բայերը» հիմա նույն բանն է ցույց տալիս։

Ինձ համար այս պահին սա աշխարհի ամենաուժեղ թիմն է։

Չեմ ցանկանում նրանց համեմատել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց «Բայերը» խաղում է ամենաորակյալ ֆուտբոլը»,- Interwetten-ին ասել է Մյունխենի «Բավարիայի» նախկին խաղացողը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը մեդալ չնվաճեցին. մարմնամարզության ԵԱ

13:23 27.04.2024

Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը մեդալ չնվաճեցին. մարմնամարզության ԵԱ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանն Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեն կարողացել մեդալ նվաճել: Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում 14,800 միավորով գրավել է չորրորդ տեղը: Խաչիկյանն էլ նժույգ թափերի վարժությունում 12,466 միավորով 9-րդն էր: Այսօր՝ ապրիլի 27-ին, հենացատկի եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն […] ...

Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր

13:00 27.04.2024

Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր

Հայաստանը ներկայացնող սուսերամարտիկ Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզումի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Լյուքսեմբուրգում մեկնարկած եվրոպական վարկանիշային մրցաշարում 27-ամյա Պողոսովան երկու հաղթանակ տանելուց հետո 10-15 հաշվով պարտվել է և ավարտել պայքարը: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն միայն վարկանիշային մրցաշարի հաղթողները: Մյուս ուղեգրերն ավտոմատ նվաճել են դասակարգման աղյուսակի 50 լավագույն սուսերամարտիկները: Օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր՝ ապրիլի 27-ին Հայաստանի հավաքականից […] ...

Մեսին նոր «գաստրոավանդույթ» է ներմուծել «Ինտեր Մայամիում»

12:17 27.04.2024

Մեսին նոր «գաստրոավանդույթ» է ներմուծել «Ինտեր Մայամիում»

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին նոր ավանդույթ է ներմուծել ամերիկյան ակումբ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը մարզաբազայում ընթրիք է կազմակերպել և արգենտինական բաղադրատոմսով սթեյք է հյուրասիրել բոլոր խաղընկերներին: MLS-ի կանոնավոր առաջնությունում Լիոնել Մեսսին անցկացրել է 6 հանդիպում, դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: ...

Եթե ինչ-որ մեկը վատ բան ասի քո հասցեին, ուղղակի արհամարհի՛ր նրան. Մայքլ Բիսփինգը՝ Արման Ծառուկյանին

11:51 27.04.2024

Եթե ինչ-որ մեկը վատ բան ասի քո հասցեին, ուղղակի արհամարհի՛ր նրան. Մայքլ Բիսփինգը՝ Արման Ծառուկյանին

UFC միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, բլոգեր Մայքլ Բիսփինգը մեկնաբանել է փրոմոուշընի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի որոշումը: 27-ամյա հայ մարտիկը հրաժարվել էր հունիսի 1-ին մենամարտել գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ և առաջարկել էր մենամարտն անցկացնել ավելի ուշ, լիարժեք վերականգնվելու համար: «Եթե ինչ-որ մեկը վատ բան ասի քո հասցեին, ուղղակի արհամարհի՛ր նրան, անտեսի՛ր […] ...

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլային փոխանցում է կատարել բրազիլական ակումբի դեմ խաղում

11:24 27.04.2024

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլային փոխանցում է կատարել բրազիլական ակումբի դեմ խաղում

Արգենտինական «Բոկա Խունիորսի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել բրազիլական «Ֆորտալեզայի» դեմ Հարավամերիկյան գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի արտագնա խաղում: Բալեկյանը խաղադաշտ է դուրս եկել 64-րդ րոպեին և 21 րոպե անց արդյունավետ փոխանցում կատարել արգենտինացի կիսապաշտպան Կևին Սենոնին, որը խփել է խաղի վերջին գոլը: «Բոկա Խունիորսը» պարտվել […] ...

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անհանգստացած են Իսպանիայի կառավարության որոշմամբ

10:52 27.04.2024

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անհանգստացած են Իսպանիայի կառավարության որոշմամբ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (UEFA) հայտարարություն են տարածել և անհանգստություն հայտնել, որ երկրի կառավարությունը փորձում է միջամտել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ներքին գործերին, հայտնում է Marca-ն: «ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անհանգստացած են և ուշադիր հետևում են RFEF-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք տեղեկություններ կպահանջենք, որպեսզի կարողանանք ճիշտ գնահատել դեպքերի զարգացումը: Վերահսկիչ կոմիտեն […] ...

BACK_TO_TOP