UFC-ի նախագահը խոստանում է անցկացնել պատմության լավագույն մրցաշարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+23.09 oC

UFC-ի նախագահը խոստանում է անցկացնել պատմության լավագույն մրցաշարը

12:40 28.03.2024

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ UFC 300-ը կարող է դառնալ փրոմոուշենի պատմության մեջ լավագույն մրցաշարը։

«UFC 300-ը լավագույն մրցաշարը կլինե, որը մենք երբևէ արել ենք։ Մենք անհավանական կենդանի իրադարձություն կստանանք այդ երեկո։ Կլինի աներևակայելի հեռուստատեսային շոու։ Իսկ հիմա մարտիկները պետք է դուրս գան և անեն իրենց գործը։ Եվ եթե նրանք գլուխ հանեն, ապա դա կարող է դառնալ մեծագույն մրցաշարը պատմության մեջ»,- UFC-ի նախագահի խոսքերը մեջբերում է TNT Sports-ը։

Ապրիլի 13-ին Լաս Վեգասում կայանալիք մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիպելու են կիսածանր քաշային կարգում գործող չեմպիոն Ալեքս Պերեյրան (9-2) ու նախկին չեմպիոն Ջամալ Հիլը (12-1)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անհանգստացած են Իսպանիայի կառավարության որոշմամբ

10:52 27.04.2024

ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անհանգստացած են Իսպանիայի կառավարության որոշմամբ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (UEFA) հայտարարություն են տարածել և անհանգստություն հայտնել, որ երկրի կառավարությունը փորձում է միջամտել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) ներքին գործերին, հայտնում է Marca-ն: «ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անհանգստացած են և ուշադիր հետևում են RFEF-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք տեղեկություններ կպահանջենք, որպեսզի կարողանանք ճիշտ գնահատել դեպքերի զարգացումը: Վերահսկիչ կոմիտեն […] ...

«Բավարիայի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել Ռալֆ Ռանգնիկի հնարավոր նշանակման դեմ

10:20 27.04.2024

«Բավարիայի» երկրպագուները ստորագրահավաք են սկսել Ռալֆ Ռանգնիկի հնարավոր նշանակման դեմ

«Բավարիայի» երկրպագուները դեմ են մյունխենյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում Ռալֆ Ռանգնիկի հնարավոր նշանակմանը։ Գերմանական ակումբի երկրպագուներն այդ կապակցությամբ ստորագրահավաք են սկսել: Ստորագրահավաքին մի քանի ժամվա ընթացքում միացել են 6 հազար երկրպագուներ: «Տուխելը ճիշտ մարդ է, նրան պետք է պահել։ Մենք ստորագրահավաք ենք նախաձեռնում և հույս ունենք լրատվամիջոցների և ակումբի ղեկավարության ուշադրությունը հրավիրել այս ուղղությամբ»,- նշված […] ...

ԱՄՆ-ում արգելափակել են Արման Ծառուկյանի հոնորարը երկրպագուի հետ միջադեպի պատճառով

09:55 27.04.2024

ԱՄՆ-ում արգելափակել են Արման Ծառուկյանի հոնորարը երկրպագուի հետ միջադեպի պատճառով

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում հաղթանակից հետո չի ստացել խոստացված հոնորարը, հայտնում է MMA Junkie-ն: Նևադայի աթլետիկայի կոմիտեն արգելափակել է 27-ամյա մարտիկի հոնորարը մրցաշարի ժամանակ երկրպագուի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտից առաջ երկրպագուներից մեկը միջնամատ էր ցույց տվել հայ մարտիկին, ինչից հետո Ծառուկյանը հարվածել էր […] ...

«Ռեալը» հաղթել է Զախարյանի «Ռեալ Սոսյեդադին»

09:26 27.04.2024

«Ռեալը» հաղթել է Զախարյանի «Ռեալ Սոսյեդադին»

Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 33-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է բասկյան «Ռեալ Սոսյեդադին»: Գոլը 29-րդ րոպեին խփել է թուրք եզրային հարձակվող Արդա Գյուլերը: «Ռեալ Սոսյեդադի» կազմում 67-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 24-րդ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Անչելոտիի թիմն այս հաղթանակից հետո 14 միավորով […] ...

Ջիմ Ռետկլիֆը շարունակում է կրճատել  «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերը

09:07 27.04.2024

Ջիմ Ռետկլիֆը շարունակում է կրճատել «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը շարունակում է կրճատել ակումբի ծախսերը, հայտնում է The Times-ը: Ավելի վաղ 71-ամյա գործարարը չեղարկել էր աշխատակիցներին տրամադրվող մի շարք առավելություններ: Այժմ գործը հասել է Անգլիայի գավաթի եզրափակիչին, որը կայանալու է «Ուեմբլի» ստադիոնում: Եթե նախկինում «Մանչեսթեր Յունայթեդն» իր աշխատակիցների փոխարեն վճարում էր տոմսերի, տեղափոխության, խաղից հետո կազմակերպվող երեկույթի և հյուրանոցի […] ...

7-րդ տուրում հաղթել են Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը. շախմատի ԵԱ

08:33 27.04.2024

7-րդ տուրում հաղթել են Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը. շախմատի ԵԱ

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից 7-րդ տուրում հաղթել են Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը: Գաբոյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոհաննա Պասիկանգաս-Տելայի նկատմամբ: Մարիամ Մկրտչյանն էլ սև խաղաքարերով հաղթել է գերմանուհի Հաննա Քլեկին: Կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել բուլղարուհի Ջեյգանա Պեյչևայի […] ...

BACK_TO_TOP