Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչպես է ռուսերեն անվայել արտահայտություններ սովորեցնում թիմակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+27.09 oC

Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչպես է ռուսերեն անվայել արտահայտություններ սովորեցնում թիմակիցներին

13:12 28.03.2024

Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե ինչպես է ռուսերեն անվայել արտահայտություններ սովորեցնում ակումբակիցներին:

«Մենք հաճախ ենք թղթախաղ խաղում: Այդ ընթացքում շատ եմ ռուսերեն անվայել արտահայտություններ օգտագործում: Սովորեցնում եմ նաև թիմակիցներիս, բայց ամենաարագն այդ ամենն ընկալում է Տակեֆուսա Կուբոն»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport24-ը:

Արսեն Զախարյանը 2023 թվականի ամռանն է տեղափոխվել Իսպանիա: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն անցկացրել է 20 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Պոգոնի» արտագնա ոչ-ոքին առաջատարի հետ

13:54 27.04.2024

Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Պոգոնի» արտագնա ոչ-ոքին առաջատարի հետ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում: «Պոգոնը» հյուրընկալվելիս 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը առաջատար «Յագելոնիայի» հետ: Բիչախչյանը 15-րդ րոպեին օգնել է լեհ կիսապաշտպան Կամիլ Գրոսիցկիին բացել հանդիպման հաշիվը: Բիչախչյանը խաղացել է առանց փոխարինման: Գյումրեցի 24-ամյա ֆուտբոլիստը «Պոգոնի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է […] ...

Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը մեդալ չնվաճեցին. մարմնամարզության ԵԱ

13:23 27.04.2024

Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը մեդալ չնվաճեցին. մարմնամարզության ԵԱ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանն Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեն կարողացել մեդալ նվաճել: Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում 14,800 միավորով գրավել է չորրորդ տեղը: Խաչիկյանն էլ նժույգ թափերի վարժությունում 12,466 միավորով 9-րդն էր: Այսօր՝ ապրիլի 27-ին, հենացատկի եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն […] ...

Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր

13:00 27.04.2024

Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր

Հայաստանը ներկայացնող սուսերամարտիկ Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզումի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Լյուքսեմբուրգում մեկնարկած եվրոպական վարկանիշային մրցաշարում 27-ամյա Պողոսովան երկու հաղթանակ տանելուց հետո 10-15 հաշվով պարտվել է և ավարտել պայքարը: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն միայն վարկանիշային մրցաշարի հաղթողները: Մյուս ուղեգրերն ավտոմատ նվաճել են դասակարգման աղյուսակի 50 լավագույն սուսերամարտիկները: Օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր՝ ապրիլի 27-ին Հայաստանի հավաքականից […] ...

Մեսին նոր «գաստրոավանդույթ» է ներմուծել «Ինտեր Մայամիում»

12:17 27.04.2024

Մեսին նոր «գաստրոավանդույթ» է ներմուծել «Ինտեր Մայամիում»

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին նոր ավանդույթ է ներմուծել ամերիկյան ակումբ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը մարզաբազայում ընթրիք է կազմակերպել և արգենտինական բաղադրատոմսով սթեյք է հյուրասիրել բոլոր խաղընկերներին: MLS-ի կանոնավոր առաջնությունում Լիոնել Մեսսին անցկացրել է 6 հանդիպում, դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: ...

Եթե ինչ-որ մեկը վատ բան ասի քո հասցեին, ուղղակի արհամարհի՛ր նրան. Մայքլ Բիսփինգը՝ Արման Ծառուկյանին

11:51 27.04.2024

Եթե ինչ-որ մեկը վատ բան ասի քո հասցեին, ուղղակի արհամարհի՛ր նրան. Մայքլ Բիսփինգը՝ Արման Ծառուկյանին

UFC միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, բլոգեր Մայքլ Բիսփինգը մեկնաբանել է փրոմոուշընի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանի որոշումը: 27-ամյա հայ մարտիկը հրաժարվել էր հունիսի 1-ին մենամարտել գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ և առաջարկել էր մենամարտն անցկացնել ավելի ուշ, լիարժեք վերականգնվելու համար: «Եթե ինչ-որ մեկը վատ բան ասի քո հասցեին, ուղղակի արհամարհի՛ր նրան, անտեսի՛ր […] ...

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլային փոխանցում է կատարել բրազիլական ակումբի դեմ խաղում

11:24 27.04.2024

Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլային փոխանցում է կատարել բրազիլական ակումբի դեմ խաղում

Արգենտինական «Բոկա Խունիորսի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել բրազիլական «Ֆորտալեզայի» դեմ Հարավամերիկյան գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի արտագնա խաղում: Բալեկյանը խաղադաշտ է դուրս եկել 64-րդ րոպեին և 21 րոպե անց արդյունավետ փոխանցում կատարել արգենտինացի կիսապաշտպան Կևին Սենոնին, որը խփել է խաղի վերջին գոլը: «Բոկա Խունիորսը» պարտվել […] ...

BACK_TO_TOP