14:21 28.03.2024
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, վճարումը կիրականացվի նույն տրամաբանությամբ՝ աջակցել ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ և՛ անչափահասներին, և՛ չափահասներին. «Առաջարկվող նախագծով պահպանվում են «40 հազար +10 հազար» միջոցառման հիմնական պայմանները:
Միաժամանակ մենք այս նոր նախագծով ընդլայնում ենք շահառուների շրջանակը, մասնավորապես որպես շահառու ենք դիտարկում 2020 թ.-ից հետո տեղահանված ընտանիքի անդամներին: Այսօր նախագծով շահառու կդառնան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն՝ մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմում ներկայացրած ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն միջոցառման շահառու է»:
Ըստ նախարարի՝ որոշմամբ նախատեսված միջոցառմանը չեն կարող մասնակցել ՀՀ-ում բնակարանային ծրագրի՝ 2022 թ. 169-Լ որոշման շահառուները: «Սրանք վերաբերում են բնակարան հավաստագրի իրավունք ունեցող՝ ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին: Նույն նախագծի շրջանակում նաև ժամկետների փոփոխություն ենք իրականացնում 100 հազարների և 50 հազարների միջոցառումներում՝ հնարավորություն տալով շուրջ 350 հոգու դառնալ 100 հազարների և մյուս միջոցառումների շահառու, եթե նրանց տեղահանված ճանաչելու ուղղությամբ ընթացիկ դիմումների հիման վրա մենք Միգրացիոն ծառայությունից կստանանք հաստատում տեղահանված լինելու փաստի մասով: Հստակեցվում և լավարկվում են նաև որոշ իրավակարգավորումներ: Դիմումներն ընդունվելու են ապրիլի 15-ից: «40 հազար+10 հազար» միջոցառման համակարգում դիմում ունեցող չափահասները կրկին դիմելու կարիք չեն ունենալու»,- նշել է Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև տարվա վերջ: «Տարվա վերջին տվյալ պահի դրությունը կուսումնասիրենք և կդիտարկենք ծրագրի շարունակման նպատակահարմարությունը: Դրան զուգահեռ՝ մենք այս երկարացումը դիտարկում ենք որպես հնարավորություն, որպեսզի ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարողանան ավելի կայունանան, իրենց ծախսերը հոգալու հնարավորություն ունենան, միևնույն ժամանակ հնարավորություն ունենան ձեռք բերել աշխատանք: Մենք նաև զուգահեռ ունենք զբաղվածության ծրագիր, որն արդեն դրվել է շրջանառության, որի շրջանակում արդեն հաստատվել է ավելի քան 370 դեպք: Այն նախատեսված է 1000 հոգու համար»,- ասել է Նարեկ Մկրտչյանը:
Ի պատասխան վարչապետի հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ որոշմամբ ընդլայնվում է աջակցության շրջանակը, որի արդյունքում 2020 թ.-ից հետո տեղահանված ընտանիքներն էլ են դառնում շահառու. «Դրանց թիվը շուրջ 6000 է, ինչպես նաև տեղահանումից հետո մենք դեպքեր ունենք, երբ ընտանիքներում նոր երեխաներ են ծնվել, և հարց է առաջանում՝ երեխաները շահառո՞ւ են, թե՞ չէ»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն տեղեկատվությանը, որի համաձայն ավելի քան 11 800 ԼՂ-ից բռնի տեղահանված աշխատանքի է ընդունվել ՀՀ-ում և ընդգծել, որ այդ գործընթացը պետք է քաջալերել:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ տեղեկացրել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 17 հազարը, կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում. «Մենք նաև անհրաժեշտ ճշտումներ ենք արել, որպեսզի հասկանանք այն երեխաների շրջանակը, որ դեռևս կարող է կրթության կազմակերպման խնդիր ունենալ։ Մենք ամբողջությամբ հոգացել ենք նաև բուհերի ու քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը և արդեն իսկ փոխհատուցել նրանց այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի վարձը»: Նախարարը նշել է նաև, որ ՀՀ կառավարության ուսուցիչներին մարզային դպրոցներ գործուղելու և այնտեղ արտամրցութային կարգով աշխատանքի ապահովելու ծրագրով ԼՂ-ից բռնի տեղահանված արդեն ավելի քան 320 ուսուցիչ է աշխատում մարզերում, իսկ ընդհանուր առմամբ, այդ ծրագրից դուրս, աշխատանքի է տեղավորվել ԼՂ շուրջ 500 ուսուցիչ։
Թեմայի առնչությամբ՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու տարբեր ծրագրերը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև նրանց համար բնակարանային ապահովման ծրագրից:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել. «Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե՛ մասնակից նախարարությունների, թե՛ նաև հասարակական կազմակերպությունների հետ: Մարզային քննարկումներ ենք կազմակերպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված համայնքների առավել ակտիվ անձանց հետ, որպեսզի այդ ծրագրի հետ կապված բոլոր հարցերը, որտեղ հնարավոր է դեռևս վերջնականացման փուլում ուղղումներ կատարել, բերենք այնպիսի տեսքի, որպեսզի դրա իրականացումը լինի սահուն ու հարթ: Կարծում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում արդեն ծրագիրը կարող ենք ներկայացնել: Շատ բան չի մնացել, հիմնական հարցերը պարզ են, նաև դժվարություններ են պարզ: Շատ մեծածավալ ծրագիր է: Գիտեք, առիթ ունեցել եմ զեկուցելու, որ խոսքը վերաբերում է 25-30 հազար ընտանիքների բնակարանով ապահովելուն: Այս ծավալը, թե՛ երկրորդային շուկայում եղած առաջարկի տեսանկյունից, թե՛ կառուցման մեջ գտնվող շինարարության ծավալի տեսանկյունից բավական էական փոփոխություն է, և մենք այնտեղ պետք է հատկապես ուշադրություն դարձնենք հերթականությանը»:
Փոխվարչապետի խոսքով՝ առաջին փուլով ոչ բոլոր ընտանիքներին կկարողանան առաջարկել բնակարան կամ տուն, ուստի ստիպված կլինեն որոշակի փուլային հաջորդականություն սահմանել. «Հունվար ամսից մենք նախատեսում ենք նաև բնակարանային կեցության ծախսերի որոշակիորեն ձևափոխված ծրագրային շարունակություն ունենալ: Ես ուզում եմ պարզաբանել նաև, թե ինչպես է դա կապված այս բնակարանային ապահովության նախաձեռնության հետ՝ հաշվի առնելով, որ առաջին փուլում մենք ոչ բոլոր ընտանիքներին կկարողանանք առաջարկել բնակարան կամ տուն կամ գնել կամ կառուցելու հնարավորությունը, ստիպված կլինենք որոշակի փուլային հաջորդականություն սահմանել: Աջակցության ծրագիրը կշարունակենք այն ընտանիքների համար, որոնք ավելի ուշ հերթում կլինեն: Այսինքն՝ մենք դիտում ենք այն որպես կամուրջ մինչ բնակարանային հարցերի վերջնական լուծումը: Մենք, իհարկե, առաջիկայում առիթ կունենանք մանրամասները վերջնականացնելու և ավելի պարզաբանելու, բայց այնպիսի ընթացքի մեջ է, որ մենք կարծում ենք, որ ապրիլ ամսվա ընթացքում կառավարությունը կարող է արդեն քննարկել»:
13:00 30.04.2025
Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ըՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...
12:55 30.04.2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...
12:50 30.04.2025
Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման […] ...
12:44 30.04.2025
Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ ReutersԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն՝ փոխհատուցմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր ստացած էլեկտրոնային նամակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր գերատեսչությունում աշխատանքների լայնածավալ վերակազմակերպման մասին՝ Պետդեպարտամենտը բյուրոկրատիայից ազատելու և անձնակազմը կրճատելու նպատակով։ «Մենք շարունակում ենք լսել արձագանքները և ցանկանում ենք մեր աշխատակիցներին հնարավորություն […] ...
12:39 30.04.2025
ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. ՈւոլցԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...
12:35 30.04.2025
Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացումԵրևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...