Ժիրուն կհեռանա «Միլանից» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

Ժիրուն կհեռանա «Միլանից»

17:25 28.03.2024

«Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն ընթացիկ մրցաշրջանի վերջում կհեռանա ակումբից։

Ըստ տեղեկությունների՝ 37-ամյա ֆուտբոլիստը փոխհամաձայնության է եկել MLS-ը ներկայացնող ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ։ Կողմերը կկնքեն պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2025 թվականի դեկտեմբեր։

Ամերիկյան ակումբը նախորդ տարվա հոկտեմբերից հետաքրքրված է Ժիրուի ծառայություններով և վերջերս պաշտոնական առաջարկ է կատարել ֆուտբոլիստին։ «Լոս Անջելեսի» կազմում է հանդես գալիս նաև Ֆրանսիայի հավաքականում Ժիրուի նախկին թիմակից, 37-ամյա դարպասապահ Ուգո Լյորիսը։

Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվելու է հունիսին, և նա նոր ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում: Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել է 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

19:49 27.04.2024

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում: Եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է  14.850 միավոր։ Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձել է 2021 և 2023 թվականներին: ...

Կլոպը խոսել է Սալահի հետ վեճի մասին

19:08 27.04.2024

Կլոպը խոսել է Սալահի հետ վեճի մասին

«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Սալահի հետ վիճաբանությունը, որը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Վեսթ Հեմի» դեմ խաղի 82-րդ րոպեին, երբ եգիպտացին պատրաստվում էր փոխարինման դուրս գալ, հայտնում է BBC-ն։ «Կարո՞ղ եմ բացահայտել, թե ինչ է ասվել։ Ոչ: Այս մասին մենք արդեն խոսել ենք հանդերձարանում։ Ինձ համար ամեն ինչ անցյալում է»,- ասել […] ...

Սալահը վիճել է Կլոպի հետ

18:19 27.04.2024

Սալահը վիճել է Կլոպի հետ

Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը վիճաբանել է ակումբի մարզիչ Յուրգեն Կլոպի հետ, երբ նա պատրաստվում էր փոխարինման դուրս գալ Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Վեսթ Հեմի» դեմ խաղում, հայտնում է Чемпионат-ը։ Դրվագը տեղի է ունեցել հանդիպման 82-րդ րոպեին. Սալահին հանգստացրել են Դարվին Նունեսը և Ջո Գոմեսը, ովքեր նույնպես պատրաստվում էին փոխարինման դուրս գալ: Հանդիպումն ավարտվել է […] ...

Վլահովիչը ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը»․ Ալեգրի

17:30 27.04.2024

Վլահովիչը ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը»․ Ալեգրի

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է թիմի հարձակվող Դուշան Վլահովիչի հավակնությունների մասին իր կարծիքով. «Դուշանը ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը», սա միանգամայն նորմալ է ֆուտբոլիստի համար։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի ավելիին։ Տրանսֆերից հետո Վլահովիչը լրջորեն առաջադիմել է։ Ես ուրախ եմ նրա համար»,-նրա խոսքերը մեջբերել է Football-Italia-ն։ Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը […] ...

«Մայնցի» ստադիոնի մոտ 2-րդ համաշխարհայինից «թաքնված» ավիառումբ է հայտնաբերվել

17:00 27.04.2024

«Մայնցի» ստադիոնի մոտ 2-րդ համաշխարհայինից «թաքնված» ավիառումբ է հայտնաբերվել

Գերմանական «Մայնցի» տնային ստադիոնի մոտ ավիառումբ է հայտնաբերվել, հայտնում է Sport1-ը: Ստադիոնի շրջակայքում «թաքնված» 500 կգ կշռող ռումբը մնացել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մասնագետներն այն վնասազերծելու են: Թաղամասի շուրջ 4600 բնակիչ ժամանակավորապես տարհանվել է: Գերմանիայի Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Մայնցն» ապրիլի 28-ին ընդունելու է «Քյոլնին»: ...

Էդուարդ Սպերցյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

16:09 27.04.2024

Էդուարդ Սպերցյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 23-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատվել էր 9,2 միավորով, որը ամենաբարձր գնահատականն է։ Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով առավելության էր հասել «Բալթիկայի» նկատմամբ, իսկ Սպերցյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանի […] ...

BACK_TO_TOP