Անցած 10 տարում ֆուտբոլը հսկայական աճ է գրանցել Վրաստանում. Վլադիմիր Վայս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Անցած 10 տարում ֆուտբոլը հսկայական աճ է գրանցել Վրաստանում. Վլադիմիր Վայս

18:23 28.03.2024

Վրաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է այդ երկրի ազգային հավաքականի` Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելու մասին.

«Շատ ուրախ եմ Վրաստանի համար։ Հիանալի արդյունք է։ Վիլի Սանյոլը շատ լավ մարզիչ է, որն իմ հեռանալուց հետո հիանալի աշխատանք է կատարել։ Անցնող 10 տարում ֆուտբոլը հսկայական աճ է գրանցել Վրաստանում։ Երկրպագուներն արժանի էին այս հաջողությանը։

Իմ հեռանալուց հետո երիտասարդ ֆուտբոլիստները սկսել են ավելի հասուն խաղ ցուցադրել։ Թիմը մեծ փորձ և որակ ունի։ Փոխվել է նաև խաղաոճը։ Իմ գլխավորությամբ մենք հիմնականում խաղում էինք պաշտպանությունից և նախընտրում էինք շատ հակագրոհել։

Ցավոք, չորս տարի առաջ մեզ չհաջողվեց անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակչում հաղթել Հյուսիսային Մակեդոնիային (0-1)։ Բարեբախտաբար, պատմությունը չկրկնվեց»,- սլովակ մասնագետի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։

Հիշեցնենք, որ Վրաստանի հավաքականն անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակչում 11-մետրանոցներով հաղթել էր Հունաստանին և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության խմբային փուլ։

Վլադիմիր Վայսը Վրաստանի հավաքականը մարզել է 2016-2020 թթ.։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համլետ Մանուկյանը` ոսկե, Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր. մարմնամարզության երիտասարդական ԵԱ

16:00 28.04.2024

Համլետ Մանուկյանը` ոսկե, Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր. մարմնամարզության երիտասարդական ԵԱ

Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանը դարձել է ոսկե, իսկ Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր։ Աշխարհի երիտասարդական կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը վարժության եզրափակչում հավաքել է 14,500, իսկ Մամիկոն Խաչատրյանը` 14,266 միավոր։ ...

Ինտեր-Տորինո․ մեկնարկային կազմեր

14:00 28.04.2024

Ինտեր-Տորինո․ մեկնարկային կազմեր

Իտալական Ա Սերիայի 34-րդ տուրի շրջանակում այսօր կկայանա «Ինտեր»-«Տորինո» հանդիպումը, փոխանցում է armsport.am-ը: Հանդիպումը կմեկնարկի 14։30-ին։ Թիմերի մեկնարկային կազմերը․ Ինտեր Տորինո ...

Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան. Մադրիդի մրցաշար

12:58 28.04.2024

Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան. Մադրիդի մրցաշար

Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մադրիդում (Իսպանիա) ընթացող Մասթերսի երրորդ շրջան է դուրս եկել։ Իր երկրորդ շրջանի խաղում մարզիկը երեք սեթում հաղթել է աշխարհի 87-րդ ռակետ, իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտին։ Հանդիպումն ավարտվել է 3:6, 6:3, 7:5 հաշվով։ Մարզիկները կորտում անցկացրել են 2 ժամ 27 րոպե։ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Կարեն Խաչանովը կմրցի Ֆլավիո Կոբոլիի […] ...

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

11:44 28.04.2024

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Մրցում են ՀՀ 10 մարզի և Երևան քաղաքի դպրոցականները: ...

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

19:49 27.04.2024

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում: Եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է  14.850 միավոր։ Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն դարձել է 2021 և 2023 թվականներին: ...

Կլոպը խոսել է Սալահի հետ վեճի մասին

19:08 27.04.2024

Կլոպը խոսել է Սալահի հետ վեճի մասին

«Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Սալահի հետ վիճաբանությունը, որը տեղի է ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) «Վեսթ Հեմի» դեմ խաղի 82-րդ րոպեին, երբ եգիպտացին պատրաստվում էր փոխարինման դուրս գալ, հայտնում է BBC-ն։ «Կարո՞ղ եմ բացահայտել, թե ինչ է ասվել։ Ոչ: Այս մասին մենք արդեն խոսել ենք հանդերձարանում։ Ինձ համար ամեն ինչ անցյալում է»,- ասել […] ...

BACK_TO_TOP