Դանի Ալվեսն ազատ արձակվելու կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

Դանի Ալվեսն ազատ արձակվելու կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել

23:06 28.03.2024

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը կալանավայրից ազատ արձակվելու կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ազատ արձակման հաջորդ օրը՝ 40-ամյա բրազիլացին ընտանիքի անդամներին և ընկերներին հավաքել է Բարսելոնայի արվարձանում գտնվող իր տանը։ Ընթրիքից հետո նրանք ուղևորվել են Ալվեսի վիլլա, որտեղ շարունակել են խնջույքը:

Հիշեցնենք, որ լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստը ձերբակալվել էր նախորդ տարվա հունվարին՝ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով։ Այս տարվա փետրվարին դատարանն Ալվեսին դատապարտել էր 4,5 տարվա ազատազրկման, սակայն փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել: Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել 1 միլիոն եվրո գրավի դիմաց ազատ արձակել բրազիլացուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում արգելափակել են Արման Ծառուկյանի հոնորարը երկրպագուի հետ միջադեպի պատճառով

09:55 27.04.2024

ԱՄՆ-ում արգելափակել են Արման Ծառուկյանի հոնորարը երկրպագուի հետ միջադեպի պատճառով

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում հաղթանակից հետո չի ստացել խոստացված հոնորարը, հայտնում է MMA Junkie-ն: Նևադայի աթլետիկայի կոմիտեն արգելափակել է 27-ամյա մարտիկի հոնորարը մրցաշարի ժամանակ երկրպագուի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով: Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտից առաջ երկրպագուներից մեկը միջնամատ էր ցույց տվել հայ մարտիկին, ինչից հետո Ծառուկյանը հարվածել էր […] ...

«Ռեալը» հաղթել է Զախարյանի «Ռեալ Սոսյեդադին»

09:26 27.04.2024

«Ռեալը» հաղթել է Զախարյանի «Ռեալ Սոսյեդադին»

Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 33-րդ տուրի խաղում հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է բասկյան «Ռեալ Սոսյեդադին»: Գոլը 29-րդ րոպեին խփել է թուրք եզրային հարձակվող Արդա Գյուլերը: «Ռեալ Սոսյեդադի» կազմում 67-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 24-րդ հանդիպումն է անցկացրել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Անչելոտիի թիմն այս հաղթանակից հետո 14 միավորով […] ...

Ջիմ Ռետկլիֆը շարունակում է կրճատել  «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերը

09:07 27.04.2024

Ջիմ Ռետկլիֆը շարունակում է կրճատել «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը շարունակում է կրճատել ակումբի ծախսերը, հայտնում է The Times-ը: Ավելի վաղ 71-ամյա գործարարը չեղարկել էր աշխատակիցներին տրամադրվող մի շարք առավելություններ: Այժմ գործը հասել է Անգլիայի գավաթի եզրափակիչին, որը կայանալու է «Ուեմբլի» ստադիոնում: Եթե նախկինում «Մանչեսթեր Յունայթեդն» իր աշխատակիցների փոխարեն վճարում էր տոմսերի, տեղափոխության, խաղից հետո կազմակերպվող երեկույթի և հյուրանոցի […] ...

7-րդ տուրում հաղթել են Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը. շախմատի ԵԱ

08:33 27.04.2024

7-րդ տուրում հաղթել են Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը. շախմատի ԵԱ

Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից 7-րդ տուրում հաղթել են Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը: Գաբոյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոհաննա Պասիկանգաս-Տելայի նկատմամբ: Մարիամ Մկրտչյանն էլ սև խաղաքարերով հաղթել է գերմանուհի Հաննա Քլեկին: Կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել բուլղարուհի Ջեյգանա Պեյչևայի […] ...

Հայ  ըմբիշներն 8 մեդալ են նվաճել Թախտիի գավաթի խաղարկությունում

08:15 27.04.2024

Հայ ըմբիշներն 8 մեդալ են նվաճել Թախտիի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներն 8 մեդալ են նվաճել ապրիլի 24-26-ին Իրանում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Թախտիի գավաթի խաղարկությունում: Հայաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալակիր են դարձել Կարեն Ասլանյանը (63 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ), բրոնզե մեդալ են նվաճել Դավիթ Ջոտյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (92 […] ...

Կարծես թե ես միակն եմ, ով պետք է կատարելագործվի․ Մաուրիսիո Պոչետինո

21:00 26.04.2024

Կարծես թե ես միակն եմ, ով պետք է կատարելագործվի․ Մաուրիսիո Պոչետինո

Մաուրիսիո Պոչետինոն ասել է, որ միայն ինքը չէ, որ պատասխանատու է «Չելսիի» արդյունքների համար։ «Կարծես թե ես միակն եմ, ով պետք է կատարելագործվի, այո՞: Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում այս իրավիճակի համար, բոլորս պետք է ապացուցենք, որ արժանի ենք այստեղ լինել հաջորդ մրցաշրջանում։ Անկեղծ ասած, վերջին ամիսներին ակումբի սեփականատերերի հետ մեր ճանապարհները չեն խաչվել։ Մենք շփվում […] ...

BACK_TO_TOP