Դևիսը մերժել է «Բավարիայի» առաջարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Դևիսը մերժել է «Բավարիայի» առաջարկը

21:57 28.03.2024

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Ամենայն հավանականությամբ, կանադացի ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանին կհեռանա գերմանական ակումբից։

23-ամյա Դևիսի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական ակումբը» պատրաստ է եզրային պաշտպանի տրանսֆերային իրավունքը գնել 50 միլիոն եվրոյով։

2023/24 մրցաշրջանում կանադացի պաշտպանը «Բավարիայի» կազմում մասնակցել է 31 հանդիպման, դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վլահովիչը ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը»․ Ալեգրի

17:30 27.04.2024

Վլահովիչը ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը»․ Ալեգրի

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է թիմի հարձակվող Դուշան Վլահովիչի հավակնությունների մասին իր կարծիքով. «Դուշանը ցանկանում է նվաճել «Ոսկե գնդակը», սա միանգամայն նորմալ է ֆուտբոլիստի համար։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ձգտի ավելիին։ Տրանսֆերից հետո Վլահովիչը լրջորեն առաջադիմել է։ Ես ուրախ եմ նրա համար»,-նրա խոսքերը մեջբերել է Football-Italia-ն։ Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը […] ...

«Մայնցի» ստադիոնի մոտ 2-րդ համաշխարհայինից «թաքնված» ավիառումբ է հայտնաբերվել

17:00 27.04.2024

«Մայնցի» ստադիոնի մոտ 2-րդ համաշխարհայինից «թաքնված» ավիառումբ է հայտնաբերվել

Գերմանական «Մայնցի» տնային ստադիոնի մոտ ավիառումբ է հայտնաբերվել, հայտնում է Sport1-ը: Ստադիոնի շրջակայքում «թաքնված» 500 կգ կշռող ռումբը մնացել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մասնագետներն այն վնասազերծելու են: Թաղամասի շուրջ 4600 բնակիչ ժամանակավորապես տարհանվել է: Գերմանիայի Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Մայնցն» ապրիլի 28-ին ընդունելու է «Քյոլնին»: ...

Էդուարդ Սպերցյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

16:09 27.04.2024

Էդուարդ Սպերցյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը WhoScored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 23-ամյա ֆուտբոլիստի խաղը գնահատվել էր 9,2 միավորով, որը ամենաբարձր գնահատականն է։ Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով առավելության էր հասել «Բալթիկայի» նկատմամբ, իսկ Սպերցյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Ռուսաստանի […] ...

Պեդրո Ռոչան՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ

15:26 27.04.2024

Պեդրո Ռոչան՝ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ

Իսպանիայում ավարտվել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը, հայտնում է France24-ը: Թագավորական ֆեդերացայի նոր նախագահ է ընտրվել Պեդրո Ռոչան, որը միակ թեկնածուն էր: Հետաքրքիր է, որ նոր նախագահը նախկինում մի քանի անգամ կասկածվել է կոռուպցիոն գործարքների և ֆինանսական մեքենայությունների մեջ: Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը հրաժարական էր տվել Ավստրալիայում ու Նոր […] ...

Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով կմենամարտի UFC-ի մարտիկի հետ

14:54 27.04.2024

Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով կմենամարտի UFC-ի մարտիկի հետ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտնել է, որ խառը մենամարտերի ADXC լիգայում գրեփլինգի կանոններով կմենամարտի ֆրանսիացի մարտիկ Բենուա Սենտ-Դենիի հետ: «Ես պետք է քրտնաջան մարզվեմ, որովհետև գրեփլինգի կանոններով մենամարտելու եմ Սենտ-Դենիի հետ: Ինձ համար դժվար կլինի։ Բայց ես առավելություն կունենամ, քանի որ միշտ պայքարում եմ»,- հայտնել է 27-ամյա Ծառուկյանը։ Սենտ-Դենին (13-2) […] ...

Լուկաս Սելարայանը 6-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում

14:23 27.04.2024

Լուկաս Սելարայանը 6-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը 6-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում: Պրո լիգայի 29-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է առաջատար «Ալ Հիլյալին», 57-րդ րոպեին Սելարայանը կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Քրիստիան Տելյոյի փոխանցումից հետո գրավել է տանտերերի դարպասը՝ բացելով հաշիվը: «Ալ Ֆաթեհը» 29 հանդիպումից հետո 40 միավորով 7-րդն է, Ժորժե […] ...

BACK_TO_TOP