«Նապոլին» կեռապատկի Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

«Նապոլին» կեռապատկի Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը

13:30 29.03.2024

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը ծրագրում է երկարաձգել վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի պայմանագրի ժամկետը, հայտնում է Napoli Magazine-ը։

Նոր պայմանագրի մանրամասները կքննարկվեն առաջնության ավարտից հետո: Նշվում է, որ ակումբը կեռապատկի 23-ամյա վրացու աշխատավարձը՝ 1,5 միլիոն եվրոյից դարձնելով 4,5 միլիոն:

Ամենայն հավանականությամբ, Վրաստանի հավաքականի առաջատարի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը: Կվարացխելիայի գործող պայմանագիրը նաախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի հավաքականը Կվարացխելիայի հետ միասին պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ուղեգիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով կմենամարտի UFC-ի մարտիկի հետ

14:54 27.04.2024

Արման Ծառուկյանը գրեփլինգի կանոններով կմենամարտի UFC-ի մարտիկի հետ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտնել է, որ խառը մենամարտերի ADXC լիգայում գրեփլինգի կանոններով կմենամարտի ֆրանսիացի մարտիկ Բենուա Սենտ-Դենիի հետ: «Ես պետք է քրտնաջան մարզվեմ, որովհետև գրեփլինգի կանոններով մենամարտելու եմ Սենտ-Դենիի հետ: Ինձ համար դժվար կլինի։ Բայց ես առավելություն կունենամ, քանի որ միշտ պայքարում եմ»,- հայտնել է 27-ամյա Ծառուկյանը։ Սենտ-Դենին (13-2) […] ...

Լուկաս Սելարայանը 6-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում

14:23 27.04.2024

Լուկաս Սելարայանը 6-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը 6-րդ գոլն է խփել Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում: Պրո լիգայի 29-րդ տուրում «Ալ Ֆաթեհը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվել է առաջատար «Ալ Հիլյալին», 57-րդ րոպեին Սելարայանը կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Քրիստիան Տելյոյի փոխանցումից հետո գրավել է տանտերերի դարպասը՝ բացելով հաշիվը: «Ալ Ֆաթեհը» 29 հանդիպումից հետո 40 միավորով 7-րդն է, Ժորժե […] ...

Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Պոգոնի» արտագնա ոչ-ոքին առաջատարի հետ

13:54 27.04.2024

Վահան Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Պոգոնի» արտագնա ոչ-ոքին առաջատարի հետ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լեհաստանի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում: «Պոգոնը» հյուրընկալվելիս 2-2 հաշվով է ավարտել հանդիպումը առաջատար «Յագելոնիայի» հետ: Բիչախչյանը 15-րդ րոպեին օգնել է լեհ կիսապաշտպան Կամիլ Գրոսիցկիին բացել հանդիպման հաշիվը: Բիչախչյանը խաղացել է առանց փոխարինման: Գյումրեցի 24-ամյա ֆուտբոլիստը «Պոգոնի» կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է […] ...

Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը մեդալ չնվաճեցին. մարմնամարզության ԵԱ

13:23 27.04.2024

Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը մեդալ չնվաճեցին. մարմնամարզության ԵԱ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանն Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում չեն կարողացել մեդալ նվաճել: Ավետիսյանն օղակների վարժության եզրափակչում 14,800 միավորով գրավել է չորրորդ տեղը: Խաչիկյանն էլ նժույգ թափերի վարժությունում 12,466 միավորով 9-րդն էր: Այսօր՝ ապրիլի 27-ին, հենացատկի եզրափակչում հանդես կգա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն […] ...

Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր

13:00 27.04.2024

Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզ-2024-ի ուղեգիր

Հայաստանը ներկայացնող սուսերամարտիկ Էմմա Պողոսովան չի կարողացել նվաճել Փարիզումի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Լյուքսեմբուրգում մեկնարկած եվրոպական վարկանիշային մրցաշարում 27-ամյա Պողոսովան երկու հաղթանակ տանելուց հետո 10-15 հաշվով պարտվել է և ավարտել պայքարը: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն միայն վարկանիշային մրցաշարի հաղթողները: Մյուս ուղեգրերն ավտոմատ նվաճել են դասակարգման աղյուսակի 50 լավագույն սուսերամարտիկները: Օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր՝ ապրիլի 27-ին Հայաստանի հավաքականից […] ...

Մեսին նոր «գաստրոավանդույթ» է ներմուծել «Ինտեր Մայամիում»

12:17 27.04.2024

Մեսին նոր «գաստրոավանդույթ» է ներմուծել «Ինտեր Մայամիում»

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին նոր ավանդույթ է ներմուծել ամերիկյան ակումբ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը մարզաբազայում ընթրիք է կազմակերպել և արգենտինական բաղադրատոմսով սթեյք է հյուրասիրել բոլոր խաղընկերներին: MLS-ի կանոնավոր առաջնությունում Լիոնել Մեսսին անցկացրել է 6 հանդիպում, դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: ...

BACK_TO_TOP