«Լիվերպուլը» որոշել է չհրավիրել Խաբի Ալոնսոյին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+21.09 oC

«Լիվերպուլը» որոշել է չհրավիրել Խաբի Ալոնսոյին

19:30 29.03.2024

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշել է հրաժարվել Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին հրավիրելու գաղափարից, հայտնում է The Times-ը:

Իսպանացին Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր թեկնածուն էր, սակայն ակումբում կարծում են, որ Ալոնսոն մտադիր է ևս մեկ մրցաշրջան մնալ «Բայերում»:

Այժմ լիվերպուլցիները դիտարկում են Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի և անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիի թեկնածությունները:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Յուրգեն Կլոպը լքելու է «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2 արծաթ, 5 բրոնզ. բռնցքամարտի ԵԱ արդյունքները

10:06 29.04.2024

2 արծաթ, 5 բրոնզ. բռնցքամարտի ԵԱ արդյունքները

Հայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ավարտեց 7 մեդալով։ Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալակիր դարձան Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ): Եզրափակչում 28-ամյա Մանասյանը պետք է մենամարտեր Ռուսաստանը ներկայացնող Մուսլիմ Գաջիմագոմեդովի դեմ, սակայն հայ բռնցքամարտիկը վնասվածքի պատճառով դուրս չի եկել ռինգ, և հաղթանակը շնորհվել է մրցակցին։ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր էին դարձել Արթուր Բազեյանը […] ...

Անսու Ֆատին ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ

09:26 29.04.2024

Անսու Ֆատին ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆաթին, որը վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Բրայթոնում», ցանկանում է վերադառնալ կատալոնական ակումբ։ Ինչպես հաղորդում է Sport-ը, Ֆատին վճռական է տրամադրված վերադառնալու և թիմում իր տեղի համար պայքարելու հարցում: Նա ցանկանում է տպավորել գլխավոր մարզիչ Չավիին նախամրցաշրջանում։ Չավին, իր հերթին, պատրաստ է հնարավորություն տալ խաղացողին, բայց որոշիչ կլինի ակումբի ղեկավարության դիրքորոշումը։ Ընթացիկ […] ...

«Ռեալը» Մբապեին թույլ չի տա մասնակցել Օլիմպիական խաղերին

08:21 29.04.2024

«Ռեալը» Մբապեին թույլ չի տա մասնակցել Օլիմպիական խաղերին

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն բաց կթողնի Օլիմպիական խաղերը, հայտնում է As-ը։ Մադրիդի «Ռեալը» Փարիզի ՊՍժ-ի 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության է հասել նրա հետ։ Ակումբի պահանջներից մեկն այն է, որ ֆրանսիացի հարձակվողը չմասնակցի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ «Ռեալը» Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային տեղեկացրել է, որ ֆուտբոլիստին թույլ չի տալու մասնակցել Փարիզ-2024-ին։ Բացի Մբապեից, […] ...

Կայացել է ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը

23:58 28.04.2024

Կայացել է ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը

Այսօր կայացել է արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող մրցմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 2000 վազորդ: Վազքատարածությունը հաղթահարած մասնակիցները արժանացել են մեդալների: ...

Ռուսաստանը ներկայացնող շիրակցի մարզուհին դարձել է արծաթե մեդալակիր. բռնցքամարտի ԵԱ

22:30 28.04.2024

Ռուսաստանը ներկայացնող շիրակցի մարզուհին դարձել է արծաթե մեդալակիր. բռնցքամարտի ԵԱ

Ռուսաստանի ներկայացնող հայ բռնցքամարտիկ Նունե Ասատրյանը (60 կգ) Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում դարձել է արծաթե մեդալակիր: 23-ամյա հայուհին եզրափակչում պարտվել է Սերբիան ներկայացնող Նատալյա Շադրինային, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում: Նունե Ասատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, այժմ ապրում է Կրասնոդարում: Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականից Եվրոպայի […] ...

Մեսսիի դուբլն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը

21:09 28.04.2024

Մեսսիի դուբլն ու «Ինտեր Մայամիի» խոշոր հաշվով հաղթանակը

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 10-րդ տուրում հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Նյու Ինգլենդին»: Դուբլի հեղինակ է դարձել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի Լիոնել Մեսսին: Մեկական գոլ էլ խփել են ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու ամերիկացի կիսապաշտպան Բենյամին Կրեմասչին: Սուարեսին գոլային փոխանցում է կատարել Մեսսին: «Ինտեր Մայամին» 21 միավորով առաջատարն է:   ...

BACK_TO_TOP