10:05 01.04.2024
Դատական համակարգի գերխնդիրներից մեկը՝ գերբեռնվածության հարցը բավականաչափ լուծվել է վերջին մի շարք օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, սակայն դատական գործերի քննության ձգձգումները դեռ օրակարգային են: Դատական ձգձգումների խնդրի լուծման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը փորձում է համահարթեցնել դատավորների մոտ առկա գործերի քանակը, այդ թվում՝ ծանրաբեռնված դատավորների անունները բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու միջոցով: Այս հարցում որոշումները ընդունվում են հիմնվելով դատարանների նախագահների առաջարկների վրա: Նշված պրակտիկան շարունակվելու է մինչև այս տարվա սեպտեմբեր: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից:
Նշվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը սույն թվականի մարտի 18-ին ընդունեց որոշում` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի նախագահների դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկման լիազորության առավել արդյունավետ իրացման մասին: Արդյունքում, Դատական դեպարտամենտը լիարժեքորեն կտիրապետի մշտադիտարկման ամբողջական տեղեկատվությանը, ինչը հնարավորություն կընձեռի հասկանալ՝ կոնկրետ որ պաշտոնյայի մեղքով են ձգձգվում դատական գործերը և կձեռնարկեն միջոցներ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Միաժամանակ, Դատական դեպարտամենտը, առաջնորդվելով իր կանոնադրական լիազորություններով (դատական գործերի տևողության կապակցությամբ տեղեկատվության հավաքագրման ու տրամադրման ապահովում), սկսել է ուսումնասիրություն այս պահին առավել ծանրաբեռնված դատավորների շրջանում: Մասնավորապես, հարցումներ են ուղարկվել քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններ խնդրելով ներկայացնել պարզաբանումներ: Ստացված պատասխանների վերլուծության արդյունքում կվերհանվեն դատական գործերի քննության ձգձգումներին պատճառ հանդիսացող խնդիրները և կմշակվեն դրանց լուծման ուղղությամբ առաջարկները:
Դատական դեպարտամենտը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում շարունակելու է հետևողականորեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արդարադատության ոլորտում առկա անթույլատրելի խնդիրների վերացման ուղղությամբ` պահպանելով թափանցիկ ու հաշվետու աշխատելաոճը:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...