Երևան քաղաքի՝ կարգազանց վարքով հայտնի բնակչի կողմից հանցավոր մի շարք գործողություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ նա կալանավորված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Երևան քաղաքի՝ կարգազանց վարքով հայտնի բնակչի կողմից հանցավոր մի շարք գործողություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ նա կալանավորված է

11:35 02.04.2024

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Վ.-ի կողմից, մի շարք առերևույթ հանցագործություններ կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ 2024թ. հունվարի 24-ին` 02:00-ի սահմաններում, ստացված տեղեկատվությունն իրացնելու արդյունքում, ՀՀ ՊԾ Երևան քաղաքի պարեկները Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Թբիլիսյան խճուղու հատման վայրում նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ով, ինչպես պարզվել է հետագայում, եղել է Ս.Վ.-ն, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ի ցույց դնելու նպատակով, ավտոմեքենան մեծ արագությամբ վարել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ՝ չենթարկվելով լուսացույցների կարմիր արգելակող ազդանշաններին և պարեկային ծառայության աշխատակիցների «կանգ առ» հրահանգին՝ այդ կերպ վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։ Արդյունքում տարածքում գործող սննդի կետի մոտ նա ավտոմեքենայով հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի՝ վնասելով այն:

Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Ս․Վ․-ն շարունակել է օրինախախտ վարքագիծ դրսևորել և նկատելով ավտոմեքենայով իրեն հետապնդող ոստիկաններին ու փորձելով խոչընդոտել նրանց գործունեությանը` իր կողմից վարվող ավտոմեքենայով հարվածել է ոստիկանների ծառայողական ավտոմեքենային և վնասել այն:

Այդ ընթացքում, փորձելով խուսափել պարեկների հետապնդումից, Ս․Վ․-ն Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածքում ավտոմեքենան կայանել է ճանապարհի երթևեկելի հատվածում և, դուրս գալով ավտոմեքենայից, դիմել փախուստի, սակայն ոստիկանության ծառայողների կողմից բռնվել է: Այնուհետև, շարունակելով խոչընդոտել վերջիններիս օրինական գործունեությանը, նա բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ ոտքով հարվածելով նրանցից մեկին և հայհոյել է հավաքված մարդկանց ներկայությամբ:

Անհրաժեշտ միջոցառումների արդյունքում կարգազանց վարորդը տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք։ Նա նաև հրաժարվել էր սթափության զննության ենթարկվելուց, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել էր «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությամբ՝ հակաօրինական վերոնշյալ գործողությունների ընթացքում ինչպես ՀՀ ՆԳՆ հաշվեկշռում գտնվող «SKODA OCTAVIA 1.4» մակնիշի ավտոմեքենան, այնպես մյուս երկու ավտոմեքենաները վնասելու հետևանքով նրա կողմից պատճառված ընդհանուր նյութական վնասը կազմել է ավելի քան 1․500․000 ՀՀ դրամ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ս.Վ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 344-րդ հոդվածի 2-րդ մասով, 396-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 2-րդ մասով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP