ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ-ից ժամանած փորձագետների հետ քննարկվել են Հայաստանում փորձաբժշկական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման խնդիրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

ՀՀ քննչական կոմիտեում ԱՄՆ-ից ժամանած փորձագետների հետ քննարկվել են Հայաստանում փորձաբժշկական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման խնդիրները

12:27 10.04.2024

ՀՀ քննչական կոմիտեում այսօր հյուրընկալվել է ամերիկյան «GTH Consulting» խորհրդատվական ընկերության պատվիրակությունը։ Նրանց ուղեկցել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։

«GTH Consulting»-ը աշխարհում ճանաչված է` որպես դատաբժշկական ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման և վարման օրենսդրության մշակման ոլորտում մասնագիտացած ընկերություն, որը համագործակցում է տարբեր երկրների դատաբժշկական ԴՆԹ լաբորատորիաների, իրավապահ մարմինների և պատկան այլ կառույցների հետ։

Պատվիրակությանն ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա ողջունել է ընկերության մասնագետներին Երևանում մեկնարկող՝ միջազգային պահանջներին համապատասխան դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի ձևավորման և զարգացման հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին մասնակցության և նշված ոլորտում Հայաստանի կարիքներին ծանոթանալու նախաձեռնության համար։

Արսեն Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեն, որպես Հայաստանում նախաքննական ամենամեծ մարմին, առանցքային դեր ունի մեր երկրում հանցագործությունների հետքերի, այդ թվում` ԴՆԹ հետքերի հայտնաբերման և հավաքագրման ոլորտում։ Ըստ պարոն Այվազյանի՝ Քննչական կոմիտեն կարևորում է միջազգային չափանիշներին համահունչ Հայաստանում դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման օրենսդրական հիմքերի կատարելագործումը և պատրաստակամ է իր լիազորությունների սահմաններում մասնակցելու դրան։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը հավելել է, որ արտերկրյա մասնագիտացած կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանում մեկնարկող համաժողովը, որին մասնակցություն են ունենալու նաև ՀՀ շահագրգիռ բոլոր կառույցները, այդ թվում նաև` ՀՀ քննչական կոմիտեն, նոր խթան է հաղորդելու Հայաստանում համակարգված տվյալների շտեմարանի զարգացման գործընթացին։

«GTH Consulting» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիմ Շելբերտն իր հերթին նշել է, որ պատրաստ են աշխարհի բազմաթիվ երկրներում իրենց փորձագիտական ներգրավվածության փորձառությունը փոխանցելու նաև Հայաստանին, ինչը նշանակալի ավանդ կլինի կրկնահանցագործությունների կանխարգելման, բացահայտման, պետության կողմից ռեսուրսներ խնայելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում քննչական մարմինների գործառույթները, փորձաքննությունների նշանակման և դրանցով ստացված տվյալների կիրառելիության, ԴՆԹ տվյալների բազայի վերաբերյալ մինչ այժմ իրականացված իրավական գործընթացները, ինչպես նաև` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղար

15:19 07.07.2025

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն․ ՊՆ մամուլի քարտուղար

Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակը։ «Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն: Միաժամանակ […] ...

Թրամփը և Զելենսկին քննարկել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցը

15:15 07.07.2025

Թրամփը և Զելենսկին քննարկել են ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի փոփոխության հարցը

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հուլիսի 4-ին հեռախոսազրույցում քննարկել են, ի թիվս այլ հարցերի, Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի հնարավոր փոխարինումը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ այս պաշտոնի հավանական թեկնածուների ցանկում են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Այժմ […] ...

Հունաստանը 14 տարվա ընթացքում առաջին անգամ մերժել է սիրիացիներին ապաստան տրամադրելը

15:08 07.07.2025

Հունաստանը 14 տարվա ընթացքում առաջին անգամ մերժել է սիրիացիներին ապաստան տրամադրելը

14 տարվա ընթացքում առաջին անգամ Հունաստանի իշխանությունները սկսել են մերժել Սիրիայի քաղաքացիների ապաստանի դիմումները, հաղորդում է «Պրոտո Տեմա» թերթը։ «Մի քանի օր առաջ Սիրիայից դիմորդների վերաբերյալ տրվեցին առաջին բացասական որոշումները՝ հաշվի առնելով նրանց փախուստի պատճառները և անձնական բնութագրերը։ Այսպիսով, Հունաստանը դառնում է ԵՄ երկրորդ անդամ պետությունը ՝ Կիպրոսից հետո, որը սկսում է բացասական որոշումներ կայացնել […] ...

SHANTNEWS

15:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը

14:57 07.07.2025

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

14:46 07.07.2025

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...

BACK_TO_TOP