15:10 28.03.2018
ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված երկու ոստիկանների՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի դիակների վրա, բացի հրազենային վնասվածքներից, ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, եղել են նաև բութ առարկայի հարվածի հետևանքով ստացված կոտրվածքներ ու սալջարդեր: Ոստիկանության աշխատակից Արթուր Վանոյանի դիակի վրա վնասվածները եղել են դեմքի և նախաբազկի շրջանում, իսկ Յուրի Տեփանոսյանինը՝ գլխի շրջանում: Վնասվածքները, ըստ եզրակացության, հասցվել են կենդանության ժամանակ: Արթուր Վանոյանը մահացել է փորձաքննությունից մեկ օր առաջ:
Ըստ ոստիկանության՝ հուլիսյան օրերին արված հայտարարության, Յուրի Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից: Ոստիկանությունը, որպես ապացույց, ներկայացրել էր նաև տեսանյութ և լուսանկարներ՝ տանիքում գտնվող դիպուկահարի կադրերով:
ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստացած և մի քանի օր անց հիվանդանոցում մահացած ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող և միջանցիկ վնասվածքից: Կրակոցի ուղղությունը հնարավոր չի եղել որոշել, քանի որ Մկրտչյանը բազմաթիվ վիրաբուժական միջամտությունների է ենթարկվել: Դրանց ուղղությունը պարզելու համար անհրաժեշտ է եղել փորձաքննության ենթարկել նաև հագուստները
Ոստիկանության երկու աշխատակիցների՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրանք է առաջադրված ՊՊԾ գնդի գրավման մասնակից Սմբատ Բարսեղյանին: Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրանք է առաջադրված Արմեն Բիլյանին: Մկրտչյանը մահացել էր օգոստոսի 13 ին:
Հիշեցնենք՝ դատարանը շարունակում է քրեական գործի գրավոր ապացույցների հետազոտումը:
Քրեական գործով անցնող 32 ամբաստանյալներն անցած տարի՝ հուլիսի !7 -ին, երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էին պահել Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան: Այս գործերով անցնողների հիմնական մասը մեղադրվում է ապօրինի զենք ձեռք բերելու, դրա գործադրմամբ շենք գրավելու, գույք փչացնելու, պատանդ պահելու, նրանց ազատելու պայմանով պետությանը գործողություններ հարկադրելու մեջ:
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...
22:50 08.07.2025
The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյանԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...
22:40 08.07.2025
«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբԿենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...
22:33 08.07.2025
Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...
22:26 08.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...
22:22 08.07.2025
Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարըԼոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...