Գազայի հատվածում բախման ժամանակ երկու պատանի է զոհվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Գազայի հատվածում բախման ժամանակ երկու պատանի է զոհվել

17:40 08.09.2018

Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ նախօրեին մահացու վիրավորում է ստացել պաղեստինցի մի պատանի: Այս մասին հաղորդում է Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ Ալ-Կիդրան: Նշենք, որ «Վերադարձի մեծ երթ» անունով բողոքի երթերը սկսվել են 5 ամիս առաջ:

Պատանին վիրավորվել էր ուրբաթ օրվա բախումների ժամանակ: Նա վերջին երկու օրվա ընթացքում բողոքի ակցիաների արդեն երկրորդ  զոհն է: 16-ամյա տղան կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից մահացել է Հան-Յունիսա քաղաքի հիվանդանոցում: Ուրբաթ օրը ևս մի պատանի էր զոհվել: Մոտ 400 բնակիչներ մարմնական վնասվածքներ են ստացել:

Առողջապահության նախարար Ալ-Կիդրան ասել է, որ մարտի 30-ից, երբ սկսվել են բողոքի ակցիաները, արդեն 174 պաղեստինցի է զոհվել, 19 600 մարդ մարմնական վնասվածքներ է  ստացել:

Իսրայելցի զինվորականներն ասել  են, որ այդ  բախումներին հազարավոր մարդիկ են մասնակցել: Նրանք անվադողեր  են այրել, պայթուցիկ նյութերով լի շշեր նետել:  Բանակը համապատասխան միջոցներ է կիրառել, կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ և օդային հարվածներ հասցրել իշխող ՀԱՄԱՍ միավորման դիտարկման օբյեկտների վրա:

Շաբաթ օրը զինյալները ձերբակալել էին 4 պաղեստինցու, որոնք փորձում էին ներխուժել Իսրայել՝ Գազայի հյուսիսային մասից: Հաղորդվում է, որ նրանց մոտ հայտնաբերվել են դանակներ և կացիններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:54 07.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...

Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունը

17:46 07.07.2025

Հայաստանը մեկնարկում է «Քիմիական նյութերի մասին» օրենքի մշակման նախաձեռնությունը

Այսօր ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ համագործակցելով Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետ, մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ «Քիմիական նյութերի մասին» Հայաստանի առաջին օրենքի մշակման համար։ Օրենքի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (Sida) կողմից՝ SEI-ի և ՀԱՀ Ակոպյան կենտրոնի կողմից իրականացվող «Կանաչ օրակարգ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում։ […] ...

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

17:38 07.07.2025

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

17:33 07.07.2025

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...

BACK_TO_TOP