Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+22.09 oC

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:15 15.04.2024

Երևանի առանձին հատվածներում ապրիլի 15-ի ցերեկը, ապրիլի 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում ապրիլի 15-ի,19-20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել Փաշինյանին և Ալիևին. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

19:56 29.04.2024

Ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել Փաշինյանին և Ալիևին. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ և ողջունել Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք օգտագործելու համաձայնությունը: Տավուշում սահմանազատման գործընթացը, սակայն, ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում: Այս և այլ թեմաների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին

19:20 29.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին: Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ գործադիր տնօրենին

18:25 29.04.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ գործադիր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանն ընդգրկող երկրների խմբի Գործադիր տնօրեն Եվգենի Ռուգենաաթին: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ՝ նշելով, որ այն ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր, ում աջակցությամբ երկրում իրականացվում են առանցքային բարեփոխումներ: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ՀԲ պաշտոնյային ներկայացրել է կարևորագույն […] ...

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

18:10 29.04.2024

Անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Տեղի է ունել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Նիկոլ Փաշինյանի խոսքով, վարչապետի «գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ: Դպրոցականներն ու նրանց մարզիչներն արժանացել են դրամական պարգևների: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

18:04 29.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 29-ի դրությամբ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի ապրիլի 29-ի դրությամբ իրականցվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին՝ տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։   ...

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

17:25 29.04.2024

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոոպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կայցելի Հայաստան, կմեկնի Վրաստան և Ադրբեջան՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մեկնարկ տալու նոր նախաձեռնությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ գրասենյակից, ընդգծելով, որ Հայաստան այցելության օրը ապրիլի 30-ն է: Նրա այցը տեղի է […] ...

BACK_TO_TOP